Հիշել նախագիծը

ԱԼԲԵՐՏ ԱԼԲԵՐՏԻ ՀՈՎԱԳԻՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԼԲԵՐՏ ԱԼԲԵՐՏԻ ՀՈՎԱԳԻՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի № 962-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Ալբերտ Ալբերտի Հովագիմյանի  27 տարին լրացել է 2018 թվականի սեպտեմբերի 16-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Ալբերտ Ալբերտի Հովագիմյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական  թիմի 2019  թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Ալբերտ Ալբերտի Հովագիմյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

  • Քննարկվել է

    22.02.2019 - 14.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6572

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

24.02.2019

Բացառիկ լինելու հանգամանքը հիմնավորված չէ, ինչպես օրինակ Ֆերդինանտի դեպքում:

Տեսնել ավելին