ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններև լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
1990-ական թվականներից սկսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի արդյունքում տեղի է ունեցել առողջապահության համակարգի զգալի շուկայականացում: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում գործում են 125 հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնցից 51-ը տեղակայված են Երևան քաղաքում, 74-ը` մարզերում: Վերոնշյալ կենտրոններից 68-ը մարզային ենթակայության են (57.4%), 36-ը` մասնավոր և սեփականաշնորհված (28.8%), 7-ը` այլ գերատեսչությունների ենթակայության ներքո (5.6%) և միայն 14-ն են գտնվում առողջապահության նախարարության ենթակայության ներքո (11.2%): Հարկ է նշել նաև, որ մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող հիմնարկներում է տեղակայված հանրապետության մահճակալային ֆոնդի շուրջ 32%-ը: Ընդ որում` գործող մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մեծամասնությունը խոշոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ են, որտեղ կենտրոնացված է առողջապահական համակարգի մարդկային և տեխնոլոգիական ներուժի զգալի մասը, ուստի նրանց գործունեությունը նշանակալի դերակատարում կունենա ռազմական դրության պայմաններում:
Նաև, անկախության տարիներին տեղի ունեցած առողջապահության համակարգի ապակենտրոնացման արդյունքում առողջության առաջնային պահպանման օղակի կառավարման լիազորությունները պատվիրակվեցին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին: Ներկայում գործում են 360 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնցից 86-ը` պոլիկլինիկաներ են (այդ թվում` բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներ), 268-ը` գյուղական ԱԱՊ հաստատություններ են (գյուղական բժշկական ամբուլատորիաներ, գյուղական առողջության կենտրոններ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ), 6-ը` ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաներ են: Առողջապահության նախարարության ենթակայության է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ կազմում գործող պոլիկլինիկան: Մյուս առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունները մարզային կամ համայնքային ենթակայության են կամ հանդիսանում են մասնավոր հաստատություններ:
Ռազմական դրության պայմաններում առողջության առաջնային պահպանման օղակի դերակատարությունը կբարձրանա և նախատեսվում է, որ բնակչությանը պլանային բժշկական օգնության և սպասարկման հիմնական բեռը կրելու է հենց այդ օղակը:
Այսպիսով` միայն 14 հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն և 1 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություն է գտնվում առողջապահության նախարարության ենթակայության ներքո, ինչը խաղաղ պայմաններում արդարացված է, սակայն Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում կծագի առողջապահական համակարգի միասնական կառավարման դժվարություն, ինչպես բնակչության բժշկական օգնության և սպասարկման, այնպես էլ ռազմական ագրեսիային դիմակայելու համար լրացուցիչ ուժերի և միջոցների ծավալման համար լիազոր մարմնի կողմից տրվող ձեռնարկելիք միջոցառումների համար իրավական հիմքերի բացակայության տեսանկյունից:
Կառավարության համապատասխան որոշման համաձայն, սահմանված են զորահավաքային առաջադրանք ունեցող դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունների ցանկը (գաղտնի), սակայն այդ հանձնարարությունը մինչև օրս սահմանված չի եղել որևէ օրենսդրական ակտով: Սույն նախաձեռնությամբ փորձ է կատարվում ուղղել այդ օրենսդրական բացը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատանքների միասնական կառավարում և լիակատար վերահսկողություն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Վերջինս կհանգեցնի զինված հարձակման պայմաններում առողջապահական ամբողջ համակարգի կողմից միասնական համակարգված արձագանքի:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կառաջանա կառավարության որոշման ընդունման անհրաժեշտություն:
-
Քննարկվել է
18.02.2019 - 08.03.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 8011
Տպել