Դիանա Գալստյան
28.02.2019
ՀՀ օրենսդրությանը հակասող նախագիծ, սահմանափակում է մասնավոր սեփականատերերի իրավունքները
Գտնվում է ՀՀ կառավարությունում
17 - Կողմ
29 - Դեմ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 12-14-րդ հոդվածների պահանջները` Երևան քաղաքում գտնվող նորահայտ հուշարձաններն անկախ սեփականության ձևից պետական հաշվառման վերցնելու, Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու և պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ներկայացվող օբյեկտները ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից (2018 թ. հուլիսի 11-ի N 2 նիստ) արժևորվել են որպես պատմամշակութային արժեքներ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ մշակույթի և հայկական նորագույն ժամանակաշրջանի մոդեռնիստական ճարտարապետության ուսումնասիրման համար: Ներկայում այդ օբյեկտները ներառված չեն Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրանց անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված հետագա գործընթացները. իրավիճակ, որը կարող է պատճառ դառնալ այդ նորահայտ հուշարձանների ճարտարապետական արժեքների խաթարման, պատմագեղարվեստական տեսքի աղավաղման և պահպանվածության վիճակի վատթարացման: Ներկայացված օբյեկտներից մեկը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, ներառված է եղել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապե-տության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (պետ. ցուցիչ՝ 1.6.178.3.2), սակայն ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 4-ի N 206-Ն որոշմամբ հանվել էր: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Նոր հայտնաբերված օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալը, Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելը, դրանց անխաթար պահպանության ապահո-վումը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
ՀՀ կառավարության կողմից հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի լրամշակում, նորահայտ հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի պատրաստում, փաստաթղթերի մշակում, կազմում, հուշարձանների պահպանության գործըն-թացների իրավահարաբերությունների կարգավորում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
ՀՀ մշակույթի նախարարության մասնագետներ, իրավաբանական անձինք: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետա-կան ցուցակում լրացումների կատարումը, մշակութային անշարժ ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանության ապահովումը: |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշ-տություն չի առաջացնում:
ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆ
Քննարկվել է
14.02.2019 - 14.03.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Մշակութային
Դիտումներ` 5453
Տպել28.02.2019
ՀՀ օրենսդրությանը հակասող նախագիծ, սահմանափակում է մասնավոր սեփականատերերի իրավունքները
26.02.2019
Այս նախագիծ հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, խախտվում է սեփական իրավունքի ազատ տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը:
22.02.2019
Այդ փոփոխությունները մասնավոր սեփականատերերի մասով հակասում է ՀՀ Սահմանադրությանն 60-րդ հոդվածի դրույթներին: