Հիշել նախագիծը

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ    

«ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ  ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը (իրավական ակտի ընդունման նպատակը).

      Սույն որոշման ընդունումը բխում է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 27-ի «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 623-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի պահանջներից:    

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

  Ներկայումս դատահոգեբուժական փորձաքննությունները անցկացնելու միասնական կարգի բացակայության պատճառով շատ հաճախ փորձաքննությունների իրականացման համար հանձնաժողովների ձևավորումն իրականացվում է տարբեր ձևով, որոշումներում չեն ամրագրվում փորձագետների իրավունքները և պարտականությունները, փորձագետների վճարման մեխանիզմները, ինչպես նաև մի շարք այլ պահանջներ: Թերի կարգավորված են դատահոգեբուժական փորձաքննության հետ կապված հարցերը (իրականացման ընթացակարգեր, ժամկետներ), չկա միասնական մոտեցում փորձագիտական եզրակացությունների կազմման և ներկայացման վերաբերյալ, ինչի արդյունքում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում ողջամիտ ժամկետներում իրավապահ մարմիններին եզրակացությունների տրամադրում և այլն: 

3.Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով սահմանվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային  դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման կարգն ու պայմանները` կարգավորելով համապատասխան ոլորտի հասարակական հարաբերությունները և լրացնելով օրենսդրության բացերը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ: Դատահոգեբուժական փորձաքննությունները, որպես դատաբժշկական փորձաքննության առանձին տեսակ, որտեղ լաբորատոր-գործիքային հետազոտություններ չեն արվում, և փորձաքննություններն իրականացվում են բացառապես բժշկի գիտելիքների ու մասնագիտական հմտությունների հիման վրա, ունեն առանձնահատուկ կարգավորումների անհրաժեշտություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատահոգեբուժական փորձաքննությունները որոշակիորեն շոշափում են անձանց իրավունքները, ուստի նպատակահարմար է դատահոգեբուժական փորձաքննություններին վերաբերող կարգի առկայությունը: 

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

   «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումն իրականացվել է  առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության և  իրավաբանական վարչությունների  կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

   Սույն որոշման նախագծի ընդունմամբ հստակ կամրագրվեն հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների նշանակման կարգը, դատահոգեբուժական փորձաքննության ընդհանուր պայմանները, հիվանդանոցային և արտահիվանդանոցային  փորձաքննությունների կատարման ընթացակարգերը, ժամկետները, փորձագետների  վճարման մեխանիզմները ինչպես նաև փորձաքննությունների արդյունքների ձևակերպման պայմանները,  ինչը գործնականորեն կնպաստի ՀՀ տարածքում իրականացվող փորձաքննությունների իրականացման արդյունավետության որակական նոր աստիճանի բարձրացմանը:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

  

   «Հիվանդանոցային  և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը սահմանելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում սպասվում են ոչ էական  ավելացումներ:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

   «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  • Քննարկվել է

    07.02.2019 - 01.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10589

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

Նախագծով կարգավորումներ նախատեսված չեն փորձագետի, փորձագիտական հիմնարկների անդամների համար պահպանելու կոնֆիդենցիալությունն իրենց գործունեության ընթացքում փորձաքննության ենթարկվող անձի վերաբերյալ իրենց հայտնի դարձած տվյալների նկատմամբ եւ դրանք տրամադրել երրորդ կողմին բացառապես օրենսդրությամբ նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում։ Փորձաքննության ենթարկվող անձի անձնական տվյալների պահպանման նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով փորձագետների եւ փորձագիտական հիմնարկների համար լրացուցիչ պարտականություն նախատեսել՝ պահպանելու փորձաքննության ենթարկված անձի տվյալների կոնֆիդենցիալությունը։

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

Նախագծի VI մասի 41 եւ 42-րդ կետերով սահմանվում են քաղաքացիական եւ քրեական գործերի շրջանակներում իրականացվող փորձաքննության համար կատարվող ծախսերի վճարման հարցը, սակայն Նախագծով կարգավորումներ նախատեսված չեն վարչական գործի շրջանակներում իրականացվող փորձաքննության համար կատարվող ծախսերի վճարման հարցի վերաբերյալ, ինչն առաջարկում ենք ամրագրել։

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

Նախագծի VI մասի 38-րդ կետում առաջարկում են «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» բառերից հետո ավելացնել «105 եւ» արտահայտությունը։

Տեսնել ավելին