Հիշել նախագիծը
Նախագիծը չի ընդունվել
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
3 - Կողմ
-
12 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Պողոսյան 06.02.2019 21:20:23 | Ներկայացված նախագիծը լրացուցիչ վարչական բեռ է տնտեսվարող սուբյեկտի վրա։ Բացի այդ ներկայացված հիմնավորումները զերծ են որևէ տրամաբանությունից։ Մասնավորապես, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով եկամուտի աղբյուրի հիմնավորման կարիք կա այլ ոչ թե հակառակը։ Տվյալ դեպքում եկամտի աղբյուր է հանդիսանում ՀՀ պետության կամ «Գնումների մասին» ՀՀ օրենքով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տնտեսվարող սուբյեկտի կողմից մատուցված ծառայությունների, մատակարարված ապրանքների կամ կատարված աշխատանքների դիմաց ստացված եկամուտներ են։ Բացի այդ, նախագծով ներկայացված չէ ազդեցության գնահատում։ Առաջարկում եմ ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից։ | Չի ընդունվել: | Նախագծերով առաջարկվող կարգավորումների նպատակը ոչ թե տնտեսվարող սուբյեկտների եկամտի աղբյուրը պարզելն է, այլ պետության և պետության մասնակցությամբ կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերություններում հնարավոր շահերի բախումները բացառելը: |