Լրամշակման փուլում է
«Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2019 թվականի N –Ն
ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է այսուհետ` լիազոր մարմին:
- Սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում են`
- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընտանեկան նպաստը և սոցիալական նպաստը,
- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարը, վճարման ենթակա` չվճարված խնամքի նպաստի գումարը,
- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, վճարման ենթակա` չվճարված նպաստի գումարը,
- «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վճարվող կենսաթոշակի գումարը, վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը,
- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վճարվող կենսաթոշակի գումարը, վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը,
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վճարվող պարգևավճարի գումարը, վճարման ենթակա` չվճարված պարգևավճարի գումարը,
- «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վճարվող պատվովճարի գումարը, վճարման ենթակա` չվճարված պատվովճարի գումարը,
- աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ին։
- Սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները, բացառությամբ այդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների, 2019 թվականի մայիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով:
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել.
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 15 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված՝ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերին ներկայացնել առաջարկություն` կնքել համապատասխան պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագիր, դրանում պայմանագրի լուծման ժամկետ նախատեսելով 2019 թվականի մայիսի 1-ը, իսկ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծելու օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները բանկի կողմից պատշաճ կատարելու ժամկետը` 2020 թվականի մայիսի 1-ը` մինչև բանկի կողմից ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2.3.5-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (1.2.2-րդ ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը` ներառյալ.
- սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրեր կնքած բանկի հետ մինչև 2019 թվականի մայիսի 1-ը սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու դեպքում, ըստ անհրաժեշտության բանկի կողմից առաջարկություն ստացվելու դեպքում, այդ պայմանագիրը կնքելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում, բայց պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը մշակելու և ներդնելու ամսվանից ոչ ուշ, սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները, բացառությամբ այդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների, այդ բանկի միջոցով անկանխիկ եղանակով վճարելը` նախկինում կնքված պայմանագրերի համաձայն,
- սույն կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագիրը կնքելու դեպքում պայմանագիրը լուծելու ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ պայմանագիրը լուծելու ժամկետի մասին պատշաճ կարգով ծանուցել դրա շրջանակներում չբացված բանկային հաշիվներով սույն որոշման 3-րդ կետի 2-8-րդ ենթակետերում նշված վճարների գումարներն անկանխիկ եղանակով ստացող անձանց` տեղեկացնելով նաև սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկում նոր բանկային հաշիվ (սոցիալական ապահովության հաշիվ) բացելու նպատակով տասներկու ամսվա ընթացքում տարածքային բաժին դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին,
- մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների` սոցիալական ապահովության հաշվի միջոցով վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանակումը դրանք նշանակող տարածքային կենտրոնի և լիազոր մարմնի միջև:
-
Քննարկվել է
01.02.2019 - 18.02.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6122
Տպել