Հույսի կամուրջ
01.02.2019
Հոդված 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետում ՛՛ հարցերի՛՛ բառը փոխարինել ՛՛ապահովության՛՛ բառով (աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն):
Լրամշակման փուլում է
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) հավելվածի 4-րդ կետից հանել «հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման,» բառերը։
Հոդված 2. Օրենքի հավելվածի 6-րդ կետը «և համաձայնեցումների տրամադրման,» բառերից հետո լրացնել «հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման,» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Քննարկվել է
29.01.2019 - 14.02.2019
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Բնապահպանություն
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 8870
Տպել01.02.2019
Հոդված 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետում ՛՛ հարցերի՛՛ բառը փոխարինել ՛՛ապահովության՛՛ բառով (աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն):