Լրամշակման փուլում է
ՀՀ կառավարության 2015 թվականի № 219-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
13 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը
Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 209 որոշմամբ՝ համաձայն որոնց Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական բնույթի ակտերի ընդունումից հետո եթե ակտով կարգավորվող հարաբերությունը ՀՀ օրենքի կարգավորման առարկա է, ապա Կառավարությունը հանդես է գալիս համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2016 թ. մայիսի 15-ից ուժի մեջ է մտել «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 035/2014), որի կիրարկումն անդամ պետության տարածքում ապահովելու համար նախատեսվում է անցումային ժամանակաշրջան՝ նախատեսելով ազգային օրենսդրությամբ գործող նորմերի պահպանման ժամանակահատված: Տվյալ ժամանակահատվածը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 53 որոշմամբ՝ սահմանելով 2016 թվականի նոյեմբերի 15՝ ԵԱՏՄ անդամ պետությունների համար (բացառությամբ ՀՀ):
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ «2016 թվականի նոյեմբերի 15» ժամկետը երկարաձգվել է և 2018 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի № 209 որոշման համաձայն ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջների գործածության անցումային ժամկետ է սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ օրենսդրությամբ սահմանված ազգային տեխնիկական կանոնակարգի համաձայն արտադրված ծխախոտի արտադրության ծավալները պահպանելու, ինչպես նաև ազգային շահերի պաշտպանության նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի № 209 որոշման համաձայն ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջների գործածության անցումային ժամկետ է սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը: Այս համատեքստում համապատասխան իրավական կարգավորում սահմանելու անհրաժեշտությունից ելնելով մշակվել է սույն որոշման նախագիծը՝ հնարավորինս այն համապատասխանեցնելով ԵԱՏՀ գործող տեխնիկական կանոնակարգին։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
5. Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունման արդյունքում կերկարաձգվեն ազգային օրենսդրությամբ գործող պահանջները՝ հնարավորինս համապատասխանեցնելով դրանք ԵԱՏՀ գործող տեխնիկական կանոնակարգին:
6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-
Քննարկվել է
25.01.2019 - 25.02.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 9573
Տպել