Հիշել նախագիծը

«ԽՈՇՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Aleta Danghyan 30.01.2019 18:16:51 ՀՀ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, սոցիալական և իրավական հարթությունները դեռ անմխիթար, գոյատևող վիճակում են՝ առկա է 1․իրավունքների և ազատության ոտնահարում, 2․ սոցիալական հատակ- աղքատություն, գործազրկություն, մարդկային կապիտալի չգնահատված փաստ։ Հայաստանում արդի կյանքը հավասարակշռված համարժեքություն չունի կապիտալիզմի ազատ տնտեսական – շուկայական հարաբերությունների՝ որոնք անկայուն են ու չհամակարգված, և սոցիալ-դեմոկրատիայի արժեհամակարգի չափորոշիչներին։ Տվյալ դեպքում միգրացիոն հոսքի՝ անկախ տեսակից և բնույթից լի է արտակարգ բացասական հանցավոր հետևանքներով , կարևորում եմ Արևմուտքի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի փորձի հետ հաշվի նստել։ Միգրացիոն ռազմավարական քաղաքականությունը պահանջում է․ 1․ Միգրացիոն քաղաքականությանը ուղղված հստակ ուղղվածությամբ իրավական ամրագրում 2․առանձին տարածքների տրամադրում կացարանների՝ ճամբարների կառուցման,համակարգված կենտրոնացում 3․պետական լիազորված վերահսկողություն՝ խստացված ռեժիմով 4․ֆինաննսական լուրջ ներդրումներ, ակնկալվող ծախսերի հստակեցում 5․կրթության ապահովում 6․բժշկական սպասարկում՝ հոգեբանական և ֆիզիկական հիվանդությունների 7․աշխատանքի ապահովում 8․ նրանց ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար անվճար ծառայության ստեղծում և գործունեության թափանցիկություն 9․ պատասխանատվության ենթարկել գաղտնի կամ անօրինական ներգաղթի աջակցող անձանց 10․մարդկային վերաբերմունքի իրավունքի ապահովում 11․կացության ժամկետային հստակեցում 12․և այլ պահանջներ Միջազգային համամարդկային մարդասիրական իրավունքը թույլ է տալիս առողջ գիտակցությամբ վերաբերվել բնական խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած Միգրացիոն հոսքերի խնդրին, բայց Հայաստանը դեռ լիարժեք պատրաստ չէ։ Անհրաժեշտ է տնտեսապես՝ սոցիալ-իրավական կայունացում։Ինչքան էլ գիտակցորեն պատրաստ լինենք դիմակայելու, դեռ ժամանակ է պետք կայացման։ Շնորհակալություն Ընդունվել է ի գիտություն