Ստեփան Խաչատրյան
13.01.2019
Կարևոր նախագիծ է։ Մնում է հստակեցնել թե ի՞նչ եք պատկերացնում ջրաչափություն ասելով։ Արդյոք կա՞ն ջրաչափության տեսակներ, որոնք պարտադիր պահանջ են։
Լրամշակման փուլում է
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումասիրությունները փաստում են, որ բազմաթիվ ջրօգտագործողների բացակայում են ջրաչափերը/հոսքաչափերը կամ ջրաչափական սարքերը՝ ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին և հանգեցնում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը: Դա իր հերթին բերում է ջրային ռեսուրսի հյուծմանն ու էկոհամակարգի, իր ողջ կենսաբազմազանությամբ, դեգրադացմանը կամ վերացմանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով տուգանք է սահմանված առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու` քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար՝ քաղաքացիների նկատմամբ, սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, որը բավականին ցածր է պատճառած վնասի համեմատ:
Որպեսզի պատժամիջոցների չափերի համարժեքությունը պահպանվի անհրաժեշտ է փոփոխության ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 632-րդ հոդվածը՝ համամասնորեն ավելացնելով պատժամիջոցների չափերը: Իր հերթին ջրաչափերի/ հոսքաչափերի գները տատանվում են 1-1.5 մլն. դրամի սահմաններում և ջրաչափերի կամ ջրաչափական սարքերի չտեղադրելու համար առաջարկվող պատժամիջոցի չափը պետք է համարժեք լինի ջրաչափերի գներին, որպեսզի ջրօգտագործողը տնտեսապես շահագրգռված լինի տեղադրել այն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվելու է ջրառի կետում ջրաչափերի կամ ջրաչափական սարքերի տեղադրման պահանջների չկատարման նկատմամբ պատժամիջոցի ավելի բարձր չափ:
Իրավական ակտի նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պատժամիջոցի չափի բարձրացումը կապահովի ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսի խնայողաբար օգտագործմանը և կհանգեցնի ջրօգտագործման թույլտվության պահանջների լիարժեք կատարմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Քննարկվել է
11.01.2019 - 31.01.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արդարադատություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Ջրային տնտեսություն
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 8709
Տպել13.01.2019
Կարևոր նախագիծ է։ Մնում է հստակեցնել թե ի՞նչ եք պատկերացնում ջրաչափություն ասելով։ Արդյոք կա՞ն ջրաչափության տեսակներ, որոնք պարտադիր պահանջ են։