Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 546-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Վարչապետի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 05.05.2018թ. N 477-Ա որոշմամբ սահմանված՝ «Արտաքին առևտուր» մասի 2-րդ կետի կատարման նպատակով անհրաժեշտ ընթացակարգերի սահմանման անհրաժեշտությամբ: Միաժամանակ, նախագծով ՀՀ կառավարության 30.03.2017թ. N546-Ն որոշման մեջ կատարված հղումները նախատեսվում է համապատասխանեցնել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրին:
Հայաստանի Հանրապետության Վարչապետի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 05.05.2018թ. N 477-Ա որոշմամբ սահմանված՝ «Արտաքին առևտուր» մասի 2-րդ կետով որպես միջոցառում սահմանված է արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ժամանակատարության, ծախսատարության և մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի) վերաբերյալ հաշվառման իրականացումը: Ներկայումս համապատասխան հաշվառման իրականացման նպատակով բացակայում են անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես, սահմանված չեն հաշվառման իրականացման համար տեղեկատվության հավաքագրման աղբյուրները, հաշվառման իրականացման պարբերականությունը, հաշվառման արդյունքների ամփոփմանն առնչվող և մի շարք այլ կարգավորումներ, որոնց սահմանման նպատակով էլ, ըստ էության, մշակվել է Նախագիծը:
-
Քննարկվել է
11.01.2019 - 26.01.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Տնտեսական, Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7753
Տպել