Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ի N 196-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ի N 196-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի փոփոխության համար անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրություններ՝ ըստ գետային ավազանների, ջրային հաշվեկշռի տարրերի ամբողջականությունն ապահովելու համար, մասնավորապես՝ գոլորշիացում, մթնոլորտային տեղումներ, մակերևութային հոսք, խորքային ներհոսք և արտահոսք:
Ելնելով կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքներից, ինչպես նաև ջրային ռեսուրսների վրա անթրոպոգեն ծանրաբեռնվածության աճից, առաջացել է ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 29-ի «Ըստ գետային ավազանների Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռի տարրերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների ու պաշարների բաշխումը սահմանելու մասին» N549-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու պահանջ։ Այդ ուսումնասիրություններն իրականացնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում իրականացվում են Սևանի և Հրազդանի ջրավազանային տարածքների ջրավազանային կառավարման պլանների մշակման աշխատանքները, որով նախատեսվում է վերանայել վերոնշյալ տարածքների ջրային հաշվեկշիռները:
Բացի այդ, նախատեսվում է մշակել Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանը, որի համար բանակցություններ են վարվում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Սահմանված կարգով միջնաժամկետ ծրագրերի հաստատման դեպքում, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, կմշակվի Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանը:
Բոլոր ջրավազանային կառավարման տարածքների ջրային հաշվեկշռի տարրերը կամփոփվեն և կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման հավելվածի 8-րդ կետի կատարման ժամկետը երկարաձգել՝ 14 խոշոր գետավազանների ջրային հաշվեկշռի կազմման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման նպատակով։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձիք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ 14 խոշոր գետավազանների ջրային հաշվեկշռի կազմման և կիրարկման ապահովմանը:
-
Քննարկվել է
10.01.2019 - 01.02.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Ջրային տնտեսություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 8465
Տպել