Հիշել նախագիծը
<<Մատչելի բնակարան զինծառայողներին>> պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին
-
25 - Կողմ
-
48 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Artur Harutyunyan 13.01.2019 22:04:17 | Առաջարկում եմ ուսումնասիրել նշված խնդիրների լուծման փորձ ունեցող առաջավոր երկրների փորձը: Օրինակ` Ճապոնիայում 2016 թվականից մեկնարկել է այնպիսի բնակարանների կառուցումը, որոնք սեյսմակայուն են (ինչը կարևոր է նաև մեր տարածաշրջանի համար) և շատ մատչելի են` 1 բնակարանի արժեքը միջինը մոտ 2000 ԱՄՆ-ի դոլար է, կառուցվում են միջինը 2 ժամվա ընթացքում, երկարակյաց են` շուրջ 300 տարի ժամկետով: Կարելի է ուսումնասիրել և նպատակահարմարության դեպքում համապատասխան տեխնոլոգիաները ներդրել մեր երկրում. նվազագույն միջոցներ ծախսելով` լուծել տարիներ շարունակ կուտակված զգայուն ու ցավոտ խնդիրը: https://razmavaraget.files.wordpress.com/2018/12/HB-2018-n4.pdf | ||
2 | Artur Harutyunyan 21.01.2019 21:23:38 | Այս նախագծով հստակ եզրափակվում է, որ մինչ այժմ անհատույց բնակարաններ հատկացվել են այն զինծառայողներին, ովքեր <<արժանի>> էին, ստացվում է մնացած զինծառայողները <<արժանի չե՞ն>>, կամ շատ ավելի վատ ե՞ն կատարել իրենց ծառայողական պարտականությունները․․․ Եթե պետությունը <<հնարավորություն չունի>> իր իսկ անվտանգությունն ապահովող անձնակազմին ապահովելու իրենց նվազագույն անհրաժեշտ հասանելիքը, ուրեմն պետք է հրաժարվել բանակ, զինված ուժեր ունենալու գաղափարից և ստիպված <<կերակրել>> ուրիշի բանակը․․․ Ցավալի է, բայց պատմությունը կրկնվում է, միայն օրհասական պահին է հիշվում զինծառայողների գոյության մասին, առաջարկում եմ համապատասխան եզրակացություններ կատարել ու հստակեցնել, թե ինչ է պետք և ինչ պետք չէ ՀՀ-ին․․․ | ||
3 | Նարինե Հովսեփյան 14.01.2019 14:29:36 | 1 Զինծառայողների համար եկամտահարկի վերադարձ պետք է նախատեսվի նաև երկրորդային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման համար: 2 վիճակահանությունը պետք է բացառել և հիմք ընդունել հերթագրման տարեթիվըառաջնություն պետք է տրվի քսան և ավելի տարի ծառայողներին 4.կանխավճարի տարբերակման կարգ պետք է մշակվի 5.առավելագույն փոխհատուցման գումարը / ևս վերանայման կարիք ունի: | ||
4 | Ղևոնդ Մելիքյան 14.01.2019 15:24:25 | Որոշման նախագիծը չի համապատասխանում <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի պահանջներին և չի բխում սույն օրենքի նպատակներից, քանի որ ըստ էության չի լուծում զինծառայողների, հատկապես 15 և ավելի տարի ծառայած սպաների բնակարանային ապահովության հարցը:Նախագիծը առաջին հերթին չի բխում հենց 15 և ավելի տարի ծառայած սպաների շահերից, որոնք խաբված են պետության կողմից, որովհետև ի սկզբանե պայմանագիր կնքելիս պետությունը ստանձնել է պարտավորություն սպաներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ հատկացնելու, և հիմա ստացվում է, որ օրինակ 15 տարի իզուր են ծառայել, հիմա էլ եթե իրենց բախտը բերի և վիճակահանությամբ հանի իրենց անունը, պետք է ևս 20 տարի ծառայեն, որ սեփականության իրավունքով բնակարն ձեռք բերեն:Ավելին օրինակ 5 տարի հետո եթե արձակվեն զինվորական ծառայությունից և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրենց իրավունքից օգտվեն, պետությունը զինծառայողի համար դադարեցնում է պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորման և եկամտահարկի վերադարձման պայմանները: Ընդ որում եկամտահարկի վերադարձման սահմանափակման վերաբերյալ Հավելված 1-ի նախագծի 11-րդ կետը հակասում է "ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ" օրենքի 8.2-րդ հոդվածին, քանի որ սույն հոդվածը որևէ բացառություն չի նախատեսում հատկապես զինծառայողների համար, այն ընդհանուր է և տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով: Հետևաբար առաջարկում եմ Հավելված N 1-ի նախագծի 11-րդ կետը խմբագրել և համապատասխանեցնել "ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ" օրենքի 8.2-րդ հոդվածի պահանջներին: Խնդրահարույց է նաև վիճականությունը, որովհետև կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ օրինակ զինված ուժեր նոր ծառայության անցած սպան բախտի բերմամբ վիճակահանության արդյունքում օգտվի ծրագրից, իսկ 15 և ավելի տարի ծառայած սպա այդպես էլ չօգտվի ծրագրից: Ուստի առաջարկում եմ 10 և ավելի տարի ծառայած սպաների համար նախագծով սահմանել առաջնահերթության սկզբունք: Զինծառայողների զինված ուժերից ներկայումս մեծ թվերի հասնող արտահոսքը կանխելու նպատակով առաջարկում եմ՝ 1. կանխավճարի փոխհատուցման չափը սահմանել մինչև 5 տարի ծառայողական ստաժ ունեցողների համար՝ մայր գումարի 10%-ը, 6-10 տարի՝ 25%-ը, 11-15 տարի՝ 50%-ը, 16-20 տարի՝ 75%- ը, 21 և ավելի՝ 100%-ը ԿԱՄ հավելված 1-ի նախագծի 10-րդ կետով նախատեսված հիփոթեքային վարկի մայր գումարի մարումը՝ ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի «10 տոկոսը» բառերը փոխարինել «50 տոկոսը» բառերով, որով հնարավորինս կթեթևացնի սպաների բեռը, քանի որ պետությունը պայմանագրով ի սկզբանե ստանձնել է սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու պարտավորություն: | ||
5 | Ղևոնդ Մելիքյան 21.01.2019 09:52:08 | Լինելով 15 տարի ծառայության մեջ և անհամբեր սպասելով բնակարան ձեռք բերելու իմ իրավունքի իրացմանը՝ վստահաբար կարող եմ ասել, որ իմ ծառայակից շատ սպաներ վրդոհված են այս նախագծով առաջարկվող կարգավորումներից, քանի որ ոչ մի դրույթ չկա 15 և ավելի տարի ծառայած սպաների մասին, ուստի այս տեսքով նախագծի ընդունման դեպքում հաջորդ օրվանից իսկ սկսած հազարավոր սպաներ դիմում կգրեն և ուղղակի դուրս կգան համակարգից: Ակնհայտ է, որ նախագծի հիմնական նպատակը հենց նրանց համակարգում պահելն է, ուստի վստահաբար կարող եմ ասել, որ նախագիծը այս տեսքով ընդունվելու դեպքում չի ծառայի իր նպատակին: Առաջարկում եմ նախագծում ներառել 15 և ավելի տարի ծառայած սպաների համար արժանապատիվ կարգավորումներ և բացառել վիճակահանությունը՝ հաշվի առնելով ծառայության ստաժը և անհատույց բնակարան ստանալու պայմանագրով ստանձնած պետության պարտավորությունը, քանի որ զինծառայողը բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունը: | ||
6 | Lusarpi Zaqaryan 15.01.2019 00:36:45 | Այս նախագիծը համարում եմ անընդունելի ու անարդարացի:Կարծում եմ, որ այն պետք է վերաբերվեր բոլոր զինծառայողներին, ովքեր նախկինում հերթագրված էին բնակարաններ ստանալու համար, պետք է հատկացվի ըստ հերթագրման և անհատույց: , Իսկ ինչու եք շարքայիններին ու ենթասպաններին անտեսում, չէ որ նրանք էլ զինծառայող:Առաջարկում եմ, որ նախագծում ներառվեն բոլոր զինծառայողները՝ շարքայիններ, ենթասպաներ և սպաներ, առաջին հերթին հաշվի առնելով նրանց նախկին հերթերն ու երկարաժամկետ ծառայությունը: | ||
7 | Lusarpi Zaqaryan 15.01.2019 13:13:32 | Ինչ վերաբերվում է վիճակահանությամբ ընտրվելուն հաստատ կարող եմ ասել, որ դա էլ կլինի ոչ արդարացի և հույս ունեմ, որ այս բոլոր առաջարկները հաշվի կառնեք և նախագիծը կվերանայվի: | ||
8 | Lusarpi Zaqaryan 15.01.2019 13:13:32 | Համաձայն եմ Հրաչյա Պետրոսյանցի և մյուս բոլոր թվարկված առաջարկների հետ, այս նախագիծը պետք է վերանայվի և կիրառվի ի օգուտ բոլոր զինծառայողների: | ||
9 | Rita Janoyan 15.01.2019 15:37:05 | Օրենքը հաստատելուց առաջ պետք է կատարվեն որոշակի շտկումներ: Վիճակահանությամբ կարգավորել հերթագրվածների թիվը շատ սխալ է: Դա հավասար է նրան, որ ամեն տարի զինծառայողները կհերթագրվեն ու հույսով պետք է սպասեն վիճակահանության արդյունքներին: Իսկ երբևէ մտածել եք, որ կա նաև հավանականություն, որ զինծառայողը ամեն տարի հերթագրվելու է ու ոչ մի անգամ իր անունը վիճակահանության ժամանակ դուրս չի գալիս, այդ ժամանակ ինչպե՟ս եք վարվելու: Ու այս օրենքը նորից իր ամբողջ ուժով չի գործի, քանի որ նորից ունենալու ենք բնակարանով չապահովված զինծառայողներ, լինելու է առաջվա գործող օրենքի նման՝ հերթագրվելու են ու տարիներ շարունակ սպասեն, որ մի օր իրենց սեփական անկյունն են ունենալու: | ||
10 | Մերուժան Ալիխանյան 15.01.2019 15:51:51 | Այս նախագիծը պետք է վերանայվի, քանի որ առկա է այնպիսի կետ, որը հետագայում այս օրենքի կիրառումը դարձնում է գրեթե անհնար:Վիճակահանությունը շատ սխալ է, հերիք չէ բնակարանը ձեռք ենք բերելու մեր գումարով, դրան գումարած պետք է տարիներով նորից հերթ կանգնենք ու սպասենք թե երբ է մեզ հերթ հասնելու: Ու յուրաքանչյուր անցած 1 տարին ավելի է պակասեցնելու հնարավորթյունը բնակարան ձեռք բերելու, նախագիծը կազմելուց հաշվի չեք առել, որ զինծառայողները քանի տարի են աշխատում, և ընդհանրապես մարդը հավերժ չի ապրում, որ ամեն տարի հերթ կանգնի ու եթե հանկարծ ստացվի, որ մի օր վիճակահանությամբ իր հերթը հասնի ի վիճակի լինի ևս 20 տարի աշխատել ու փակի հիփոթեքային վարկը:Շատ անարդարացի է: | ||
11 | Axavni Araqelyan 15.01.2019 17:14:51 | Նախագծում կան կարևոր բացթողումներ, ցանկալի է, որ բացթողումները լրացվեն և իհարկե առկա թերություններն էլ շտկվեն:Նախ կանխավճարի 10% չպետք է հավասարաչափ տրվի, այսինքն էլ ուր մնաց ծառայության երկարամյա ստաժը: Նորավարտ զինծառայողն էլ ստանա 10% կանխավճար, 15 տարվա կամ ավելի ստաժ ունեցողն էլ: Ցանկալի է և իհարկե արդարացի, որ ինչքան ստաժը մեծ է այնքան էլ պետության կողմից տրվող կանխավճարի չափը մեծ լինի: Եկամտահարկի օրենքը գործի նաև երկրորդական շուկայից ձեռք բերվող բնակարանի վրա, քանի որ մարզերի 90%-ում չկան նորակառույց բնակարաններ, որտեղից զինծառայողը կարող է գնել բնակարան և օգտվել Եկամտահարկի հետվերադարձի օրենքից: Այս պահին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ով պետական աշխատող է կառուցապատողից բնակարան գնելուց օգտվում է այդ օրենքից: Եվ եթե այն գործի նաև երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի վրա, կլինի, որ ևս մեկ արտոնություն ստացան զինծառայողները: Եվ ըստ իս վերջին բացթողումը դա վիճակահանությունն է: Բնական է, որ յուրաքանչյուր տարի հերթագրվելու են 400-ից ավել զինծառայողներ, և ըստ նախագծի կատարվելու է վիճակահանություն: Ինչքան էլ արդար անցկացվեն այդ վիճակահանությունները միևնույն է իրենց ծառայության ժամանակ կլինեն որոշակի թվով զինծառայողներ, որոնք ամեն տարի կհավաքեն փաստաթղթերի ամբողջական փաթեթը, կհերթագրվեն և այդպես էլ հերթ չի հասնի իրենց:Պետք է մտածել այս հարցը կարգավորող այլ տարբերակների մասին: | ||
12 | Արսեն Գրիգորյան 16.01.2019 13:25:49 | 1.Պետք է վերանայել հիպոթեքի տրամադրման ընթացակարգը, ավելի պարզեցնել այն, տալ որոշակի երաշխիքներ, որ զինծառայողը չմնա բանկի քմահաճույքին։ 2. Անհրաժեշտ եմ գտնում վերանայվի տարիքային և ծառայողական ստաժի հարցը, 15 տարի և ավել ծառայած զինծառայողների համար ուղակի ծրագիրը անարդարացի է, թե կանխավճարի, թե տոկոսագումարների հարցում, 3. Տալ հնարավորություն բոլորին ( առաջնային և երկրորդական ) շուկայի շահառուներին օգտվել եկամտահարկից տոկոսագումարների վճարման հարցում 4.Ծրագրի շահառուներին տալ արտոնություններ բնակարանի կարիքավորների հերթացուցակում գտնվողներին և երկարամյա ծառայողական ստաժ ունեցողներին 5. Հաշվի առնել ազգաբնակչության բանկերին ու տարբեր վարկային կազմակերպություններում ունեցած վարկային անխուսափելի բեռը,սև ցուցակները և խոչնդոտ հանդիսացող հանգամանքները։ Եվ վերջում կուզենայի որ շահառուների ձայնը լսելի լիներ, մենք ապրում ենք օրենքի երկրում, որտեղ "Օրենքի երկիրը" պարտավորվել էր անձնուրաց ծառայության դիմաց ԱՆՀԱՏՈՒՅՑ բնակարան,այլ ոչ կյանքի մեծ մասը արդեն ապրած, ծառայած զինծառայողին մինչև կյանքի վերջ բանկային պարտքի տակ թողել։ | ||
13 | Կարեն Գրիգորյան 16.01.2019 23:10:59 | Լիովին կիսում եմ Տիգրան Ավետիսյանի կարծիքը | ||
14 | Գայանե Ծատուրյան 17.01.2019 20:32:19 | Հավասար պայմաններ է պետք ապահովել յուրաքանչյուր զինծառայողի համար: Նորավարատ ու նորանշանակ սպայի համար պայմանները գերազանց են, մինչդեռ 20 և ավել տարի զինծառայություն անցած զինծառայողը ոչ մի երաշխիք չունի և փոխհատուցման ծավալները հավասարեցված են` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այսօր 20 տարի ծառայության ստաժ ունեցող սպան երաշխիք չունի, որ թեկուզ 5 տարի հետո նա կարողանալու է վճարունակ լինել: Բացի այդ մինչ նախագիծը, ՀՀՊՆի բնակարանային ապահովման կարիք ունեցողների հերթում գտնվողների մասով պարզ չէ նրանց բնակարանի հատկացման պայմանները ( թող ստուգեն թե քանի գեներալներ, քարտուղարուհիներ ու վարչությունների պետեր ու տեղակալներ են արտահերթ ստացել իրենց հերթական բնակարանը` ձևականորեն բնակարանի կարիքավոր համարվելով): | ||
15 | Վարդան Գրիգորյան 18.01.2019 03:36:44 | Ես զին թոշակառու եմ մայոր կոչումով 21 տարվա ստաժով ՀՀ ողջ տարացքում չունեմ ոչմի սանծի սեփականություն ունեմ երկու անչափահաս երեխա տարբեր սեռի բնակվում ենք վարձով արդեն 10 տարի ունեմ շատ վարկեր ՀՀ տարբեր բանկերում և վարկային կազմակերպություներում հնարավորություն չունեմ նորմալ ապրելու ես վոնց կարամ բնակարան գնեմ ? Միթե եսքան տարի ծառայել եմ սրա համար խնդրում եմ արձագանքեւ իդեպ նշեմ որ կինսել զինվորական է | ||
16 | Լիլիթ Գոլոյան 18.01.2019 10:05:20 | Հարգելի որոշման հեղինակներ նախ շատ ողջունելի նախաձեռնություն է, բայց Ձեր նշած քանակները ուղղակի ծիծաղելի են: Առաջարկում եմ որոշմամբ տալ հնարավորություն բոլոր այն զինծառայողներին ովքեր բավարարում են օրինակ հետևյալ 3 պահանջի՝ 1. ունեն ծառայության 10 և ավելի տարվա ստաժ, 2. ունեն 1 և ավելի անչափահաս երեխաներ, 3. չունեն ՀՀ սեփականության իրավունքով պատկանող գույք: Այսինքն, զինծառայողը ստանա հնարավորություն գոնե 4 տոկոսով ձեռք բերելու գույք, չէ որ զինծառայողը չունի գրեթե ոչ մի գլոբալ առավելություն բնակարան ձեռք բերելու համար: Կարծում եմ շատ արդար մոտեցում կլինի և բոլորը գոհ կմնան: | ||
17 | Արմեն Հովսեփյան 18.01.2019 19:30:16 | Նախագծի ձեռնարկումը ողջունելի է, սակայն վերը նշված բոլոր խնդիրների վերանայումը կարևոր է։ Այլապես նախագիծը գրեթե արտոնյալ ոչ մի սահմանում չի տալիս զինծառայողների համար։ Առաջարկում եմ՝ 1. միանշանակ եկամտային հարկի օգտագործման իրավունք նախատեսել նաև երկրորդային շուկայից։ 2. վերանայել կանխավճարի չափը, և այն ավելի բարձր սահմանել հատկապես 10 և ավելի տարի ծառայության ստաժ ունեցողների համար։ Այս տեսքով նախագիծը կարող է ընդունվել նոր պայմանագիր կնքող զինծառայողների համար։ 3. վիճակահանությունն էլ միանշանակ բացառել,սա ամենավատ տարբերակն է։ Գոյություն ունի հերթագրվածների ցուցակ։ Այդ ցուցակներից հավասարաչափ բաշխման սկզբունքով պետք է ընտրել։ Օրինակ ասենք1,2,3 և 4 սենյականոցների ցուցակներից զինծառայողները ընտրվեն համապատասխանաբար հերագրվածների 25% համամասնությամբ։ 4. որպեսզի զորացրումից հետո վարկի մարման խնդիրներից խուսափենք, կարելի է զինծառայողների, զինթոշակառուների և նրանց ընտանիքի անդամների ձեռնարկատիրական գործունեյության թույլատրման կարգ մշակել և որոշակի արտոնություններ սահմանել նրանց համար։ Այսպիսով պետության բեռը կթեթևանա և նուկնիսկ զինթոշակառուները նոր արժեք կստեղծեն ու հարկատու կհանդիաանան։ | ||
18 | Վարդան Հակոբյան 18.01.2019 23:03:14 | Հավելված 1-ի 1-ին մասի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «սպայական» բառը փոխարինել «պայմանագրային ծառայության սպայական, ենթասպայական, շարքային» բառերով: ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՕ-195 օրենքի հոդվ. 3-ի 1-ին կետով սահմանվում է «զինծառայող» հասկացությունը, 2-րդ կետով սահմանվում է թե ինչ է ներառում զինվորական ծառայությունը, Հոդվ. 4-ի 2-րդ կետը սահմանում է զինվորական ծառայության ներգրավումն ինչպես է իրականացվում: | ||
19 | Վարդան Հակոբյան 18.01.2019 23:03:14 | Հավելված 1-ի 1-ին մասի 2-րդ կետի 7-րդ ենթակետում «իսկ անմիջապես կառուցապա¬տո¬ղից» բառերից հետո լրացնել «կամ երկրորդական շուկայից» բառերով, այնուհետև` ինչպես տեքստում, համապատասխան փոփոխություն կատարելով նաև այն օրենսդրական ակտերում, որոնցով նախատեսված է շահառուի եկամտային հարկի հաշվանցում` ի հաշիվ վարկի տոկոսի մարման: | ||
20 | Վարդան Հակոբյան 18.01.2019 23:03:14 | Հավելված 1-ի 2-րդ մասի 6-րդ կետի 2-րդ նախադասությունը վերաշարադրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինծառայողից սովորաբար պահանջում են ՀՀ տարածքում սեփականության իրավունքով անշարժ գույք (բնակելի տարածություն, տնամերձ հողամաս) չունենալու մասին տեղեկանք, իսկ «Կարգով» առաջարկվում է սահմանել որ «շահառուն պետք է ունենա ..... համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում անհատական բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում»: Իսկ շինարարական թույլտվությունը տրվում է միայն տնամերձ կամ կառուցապատման ենթակա հողամաս ունենալու դեպքում: Հակասություն է: | ||
21 | Վարդան Հակոբյան 18.01.2019 23:03:14 | Հավելված 1-ի 2-րդ մասի 6-րդ կետի 3-րդ նախադասությունը հանել կամ վերաշարադրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սովորաբար Անշարժ գույքի կադաստրում անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների գումարները նշվում են ավելի ցածր գնով, քան փաստացի կատարվում է և միջինացված գինը երբեք չի արտահայտում շուկայում ձևավորված փաստացի գինը: | ||
22 | Վարդան Հակոբյան 18.01.2019 23:03:14 | Հավելված 1-ի 2-րդ մասի 7-րդ կետի 2-րդ ենթակետի 3-րդ նախադասությունում «անմիջապես կառուցա¬պա¬¬¬տո¬ղից» բառերից հետո լրացնել «կամ երկրորդական շուկայից» բառերով, այնուհետև` ինչպես տեքստում, համապատասխան փոփոխություն կատարելով նաև այն օրենսդրական ակտերում, որոնցով նախատեսված է շահառուի եկամտային հարկի հաշվանցում` ի հաշիվ վարկի տոկոսի մարման: | ||
23 | Վարդան Հակոբյան 18.01.2019 23:03:14 | Հավելված 1-ի 2-րդ մասի 7-րդ կետի 5-րդ ենթակետում նշված պայմանների հետ բանկերը համաձա՞յն են և որտեղ կա երաշխիք, որ բանկերը այդ կամ այլ ծախսերի (ենթադրենք` կյանքի ու առողջության ապահովագրություն) քողի տակ այդ գումարները չեն «պոկի» վճարողից: | ||
24 | Վարդան Հակոբյան 18.01.2019 23:03:14 | Վերանայել հավելված 1-ի 3-րդ մասի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերի` վարկավորման ծրագրի ընթացքում ստացած վնասվածքի կամ առաջացած հիվանդության պատճառով պետության կողմից մարվող գումարների չափերը, սահմանելով ավելի բարձր տոկոսադրույքներ և ավելի մոտեցնելով 8-րդ կետում նշված մահվան դեպքերին մոտ արժեքներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե' 1-ին կարգի, թե' 2-րդ կարգի հաշմանդամները կորցնում են աշխատունակությունը, աշխատանքը (ֆինանսավորման գլխավոր աղբյուրը) և վարկը մարելը նույնպես հարց է մնալու այդ ընտանքի համար, մանավանդ եթե երեխաները մանկահասակ են, կամ չունեն աշխատանք: | ||
25 | Վարդան Հակոբյան 18.01.2019 23:03:14 | Ավելացնել հավելված 1-ի 3-րդ մասի 10-րդ կետում թվարկված դեպքերում պետության կողմից մարվող գումարի չափը, սահմանելով ավելի բարձր տոկոս, օրինակ մինչև 60-ից 70 տոկոս, խրախուսելով զինծառայողի` ծառայության մեջ մնալու ժամկետը, նաև խրախուսելով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու ժամկետը; |