Հիշել նախագիծը

«ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ

  • Քննարկվել է

    28.12.2018 - 13.01.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11121

Տպել

Առաջարկներ`

Zakar Petrosyan

09.01.2019

Ինչ եք ընկել աջ ղեկի հետևից՞՞՞՞ Առաջարկում եմ ասֆալտապատել ճանապարհները, հստակ գծանշաններ և ճանապարհային երթևեկության նշաններ տեղադրել, վերացնել տեխասմոտրի վճար անկապ թալանը, հետո անցկացնել հստակ փորձաքննություն ինչու է պետք արգելել աջ ղեկով մեքենաները, որից հետո նոր նածագծեր առաջարկել։ Աշխարհում մարդիկ արդեն ավտոպիլոտով են մեքենա վարում դուք նենց եք անելու որ ինչքան փդած մեքենա կա բերեն ձախ ռուլ Հայաստան։ Ոչ մի կապ էլ չունի մեքենան աջա թե ձախ։

Hovik Hayrapetyan

08.01.2019

Հանել բոլոր տեսակի արգելքները աջ ղեկի համար: Անվտանգության մասին մտածողներին կասեմ, որ վտանգավոր է մգեցված ապակիները, այդ թվում նաև հետևի և կողային, ոչ գործարանային քնենոնները, գիշերները փողոցների լույսերի անջատումը, նեղ մայրուղիները և մայրուղիներում լույսերի բացակայությունը, և այլն: Նույն Ճապոնիայում արգելված չէ ձախ ղեկը, նրանք մեզանից քիչ չեն մտածում անվտանգության մասին:

Հայկ Հովսեփյան

08.01.2019

Առաջարկում եմ արգելել բոլոր այն տրանսպորտային միջոցների շահագործումը որոնք նախատեսված չեն աջակողմյան երթևեկության համար: Իսկ ներմուծելը թող ներմուծեն ու հավ պահեն իրենց աջ ղեկով կիլլերմոբիլներում

Տեսնել ավելին