Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Աննա Շահնազարյան 09.01.2019 19:03:10 | Սա պարզապես հանքակերների ապօրինությունների լեգիտիմացում է։ Մետաղների շուկաներում գների տատանումները կանխատեսվում են նախնական պլաններում, դրանք չեն կարող նման աբսուրդ թույլտվության համար հիմք դառնալ։ Այսինքն, օրինակ, թեղուտի հանքավայրը շահագործող վալլեքսը ուղղակի թալանել է պետությունը, իրեն թույլ չտրված, պայմանագրով չսահմանված գործողություններ է արել։ Սա քրեական հանցագործություն է, որը փոխանակ պետությունը քննի և համապատասխանաբար պատժի, օրենք է ուզում մտցնի, որ նման իրավիճակները այլևս պատժելի չլինեն։ Որևէ դեպքում թույլ չի կարելի տալ նման օրինագծի ընդունում։ Ցանկացած փոփոխություն պետք է բխի բացառապես հանրային շահից, այլ ոչ թե բիզնեսի։ Եթե բիզնեսը սխալ հաշվարկներ է արել, դա իր պրոբլեմն է, թող փակվի ու կրի իր հիմար, թալանչի լինելու հետևանքները։ | Ընդունելի չէ: Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծ է, այլ ոչ թե օրենքի նախագիծ: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է, որ ընկերությունների հետ կկնքվի ընդերքօգտագործման պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված՝ սահմանելով ընդերքօգտագործման պայմանագրի պայմանների կատարմանը խոչընդոտող յուրաքանչյուր դեպքի լուծման համար աշխատանքների կատարման հստակ ժամկետ: Նախագծով նախատեսվում է նաև ընդերքօգտագործողների կողմից ֆինանսական երաշխիքի ներկայացում՝ նշյալ հավելվածով սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացման հավաստման նպատակով, իսկ հավելվածի պայմանների խախտման դեպքում ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարը վճարվելու է պետական բյուջե: |