Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հստակեցնել դատախազի լիազորությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում՝ ամրագրելով, որ դրանք ստանալուց անմիջապես հետո դատախազը կարող է հետաքննության մարմնին կամ քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր: Այս կարգավորման պարագայում կվերացվի դատախազի կողմից նյութերի նախապատրաստումը մի մարմնից մեկ այլ մարմին փոխանցելու լիազորության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները։ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդումն անմիջապես ստանալու դեպքում դատախազի կողմից հետաքննության մարմնին կամ քննիչին նյութեր նախապատրաստելը հանձնարարելը բխում է իրավական որոշակիությունից, կհանգեցնի միջգերատեսչական տարբերակված մոտեցումների վերացմանը և միասնական պրակտիկայի ձևավորմանը:

  • Քննարկվել է

    20.12.2018 - 04.01.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10292

Տպել

Առաջարկներ`

Grigor Minasyan

21.12.2018

փոփոխությունը հստակ չէ, ինչ է նշանակում հաղորդումն անմիջապես ստանալ՝ պետք է հասկանալ, որ դատախազն իրավասու է միայն իրեն հասցեագրված հաղորդումները ուղարկել քննիչին կամ հետաքննության մարմնին, թե կարող է նաև նյութերի նախապատրաստումն ասենք քննիչին հանձնարարել, եթե հաղորդումն ուղղված է եղել հետաքննության մարմնի պետին։ Անհրաժե՛տ է հաստակեցնել, և <անմիջապես> բառի տեղը ճիշտ որոշել։ Բացի այդ, այս կարգավորման պարագայում բաց է մնում, այսպես․ ՀՀ ՔԴՕ 176 հոդվածի 3-րդ կետով նախատեսված առիթի ստուգման կապակցությամբ նյութեր նախապատրաստելու անհրաժեշտությամբ պայմանավորված դատախազը զրկվում է այն քննիչին կամ հետաքննության մարմնին հանձնարարելու հնարավորությունից, այլ կերպ ասած՝ դատախազը հետաքննության մարմնի կամ իր կողմից լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալներ ստանալիս, զրկված կլինի համապատասխան զեկուցագիրը նյութեր նախապատրաստելու համար քննիչին հանձնելու հնարավորությունից։ անհրաժեշտ է այս հարցը ևս ներառել փոփոխության մեջ

Տեսնել ավելին