<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-99 oրենքի 1-ին հոդվածով հաստատված <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի>> (այսուհետ` Կանոնագիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Զինծառայողների միասնական համազգեստի, զինվորական տարբերանշանների ձևերը և դրանց նկարագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:>>:
ՀՈԴՎԱԾ 2. Կանոնագրքի 2-րդ հավելվածում`
1) 1-ին մասում լրացնել հեևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
<<Զորամասի մարտական դրոշի կանոնադրությունը, մարտական դրոշի նկարագիրը և մարտական դրոշի վկայագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:>>.
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի երկրորդ պարբերությունը:
ՀՈԴՎԱԾ 3. Կանոնագրքի 3-րդ հավելվածում`
1) 3-րդ մասի երկրորդ նախադասությունում <<տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագիրը>> բառերը փոխարինել <<տրվում է նաև մարտական դրոշի վկայագիրը>> բառերով.
2) 8-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
<<Մարտական դրոշը հանձնողն ընթերցում է մարտական դրոշի վկայագիրը, որից հետո մարտական դրոշը և մարտական դրոշի վկայագիրը փոխանցում է զորամասի հրամանատարին:>>.
3) 9-րդ մասի առաջին նախադասությունում <<պահպանագիրը>> բառը փոխարինել <<մարտական դրոշի վկայագիրը>> բառերով.
4) 17-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
<<Շքանշանը հանձնող անձը զորաշարքի առջև ընթերցում է զորամասը շքանշանով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը, որից հետո հրամանագիրը և շքանշանի վկայականը հանձնում է զորամասի հրամանատարին, իսկ շքանշանն ամրացնում է մարտական դրոշին:>>.
5) 19-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
<<Նշված դեպքում ընթերցվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը` զորամասը շքանշանով պարգևատրելու մասին, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանը` զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին:>>.
6) 21-րդ մասի երկրորդ պարբերությունում <<պահպանագրում>> բառը փոխարինել <<մարտական դրոշի վկայագրում>> բառերով.
7) 22-րդ մասի
ա. երրորդ և չորրորդ պարբերություններում <<նրա պահպանագիրը>> բառերը փոխարինել <<մարտական դրոշի վկայագիրը>> բառերով,
բ. հինգերորդ պարբերությունում <<նրանց պահպանագիրը>> բառերը փոխարինել <<մարտական դրոշների վկայագրերը>> բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ և 153-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու օրվանից:
-
Քննարկվել է
24.03.2017 - 16.04.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 11098
Տպել