Լրամշակման փուլում է
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունման նպատակն է պարզեցնել համապատասխան բնագավառներում բիզնես ծավալող տնտեսվարողների գործունեությունը, ինչպես նաև տվյալ բնագավառ նոր տնտեսվարողների մուտքը դյուրին դարձնելը և դաշտում առողջ մրցակցություն ապահովելը։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս գործող օրենքով «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակները համարվում են ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, որոնց հաշվառումը իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։
Գործող օրենքով «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեության տեսակների հաշվառման նպատակով սահմանված են պետական տուրքի գումարի վճարման պարտադիր պայմաններ:
Վերը նշված երկու պարտադիր պայմանները (ծանուցումը և տուրքի վճարումը) որոշակի առումով արգելակում են տվյալ բնագավառներում գործունեության ծավալումը և ոլորտի զարգացումը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Իրավական ակտի ընդունման նպատակն է պարզեցնել համապատասխան բնագավառներում բիզնես ծավալող տնտեսվարողների գործունեությունը, ինչպես նաև տվյալ բնագավառ նոր տնտեսվարողների մուտքը դյուրին դարձնելը և դաշտում ազատ տնտեսական մրցակցություն ապահովելը։
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում ուժը կորցրած են ճանաչվում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակների որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակներ լինելը:
4. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման արդյունքում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակները կդադարեն համարվել ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, կվերանա նաև այդ գործունեության տեսակների մասով տուրքի վճարման անհրաժեշտությունը՝ նպաստելով նշված նշված գործունեության տեսակների աշխուժացմանը:
5. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, օրենսդրական վերոնշյալ փոփոխություններն հնարավոր է իրականացնել միայն օրենքի նախագծի մշակման և ընդունման եղանակով։
-
Քննարկվել է
04.12.2018 - 19.12.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 7698
Տպել