Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ — ————— N - Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

  • ————— N - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ

 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի  5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» №1318-Ն որոշման Հավելված №1-ի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

  1. Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «թ)» և 2-րդ ենթակետի «է)» պարբերությունները.
  2. Հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «քարտերը պետք է ընդգրկված լինեն ներքին կորպորատիվ ցանցի մեջ, որոնց հասցեների բազմությունը (IP & MASK) պետք է նախապես համաձայնեցված լինի հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ.»
  3. Հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «քարտերը պետք է ապահովեն հասանելիություն հարկային մարմնի ՀԴՄ-ների սպասարկման սերվերին.»
  4. Հավելվածի 9-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «քարտեր տրամադրող օպերատորը պետք է տրամադրի նաև ներքին կորպորատիվ ցանցից երեք IP հասցեներ` հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար.»
  5. Հավելվածի 9-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «օպերատորի համակցման թողունակությունը հարկային մարմնի համակարգից պետք է լինի նվազագույնը 2 մբ/վ:»
  6. Հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Ցանցային կապին վերաբերող՝ հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ աշխատանքի համար անհրաժեշտ տվյալները (SIM քարտի համար, ֆիքսված հեռախոսահամար, IP հասցե և այլն) հարկային մարմնին տրամադրվում են սպասարկման կենտրոնների կողմից:»
  7. Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 12-րդ կետի 12-րդ ենթակետը։
  8. Հավելվածի 14-րդ կետից հանել «պլաստիկ քարտերի միջոցով հաշվեգրված գումարների,» բառերը։
  9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը:

 

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                            

    ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                       ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ   

  • Քննարկվել է

    23.11.2018 - 08.12.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8743

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

23.11.2018

Հարգելի գործընկերներ, Հավանաբար նախագիծը սկսվել է ատրաստվել առնվազն 2018 թ. ապրիլ ամսից առաջ, ինչի կապակցությամբ էլ օրինագծի հենց նախաբանում հղում է կատարվում «Իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան հոդվածին: Սակայն ցանկանում եմ նշել, որ այդ օրենքը այլևս չի գործում և հղում պետք է տալ 2018 թ. ապրիլից գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան հոդվածին: Խնդրում եմ ուշադիր լինել: Այդուհանդերձ օրինագծին հիմնականում կողմ ենք: Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին