«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու և 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- ------------------- 2018 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 1 և 2 հավելվածների:
- 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին բյուջետային ծախսերի Այլ նպաստների բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածով 2018 թվականին հատկացնել 488220.1 հազ. ՀՀ դրամ։
- Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գումարների չափը՝ համաձայն N 3 հավելվածի:
- Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին՝
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները տրամադրել 2018 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 % տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին։
2) մասնակի փոխհատուցման համար նախատեսված գումարների տրամադրման նպատակով կնքել պայմանագիր Հայփոստ փակ բաժնետիրական ընկերության հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
-
Քննարկվել է
20.11.2018 - 05.12.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 7613
Տպել