Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 20-ի N 378-Ն որոշմամբ հաստատված` Հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգի փոփոխման վերանայման նպատակն է՝ որոշմամբ սահմանված դրույթները համապատասխանեցնել վերջին տարիներին կատարված փոփոխություններին, մասնավորապես վերանայել որոշման մեջ կատարված հղումներն այլ իրավական ակտերին, ինչպես նաև որոշմամբ սահմանված ժամկետների երկարաձգումը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 20-ի N 378-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է վերջնաժամկետ` հատուկ նշանակության հողերին առնչվող իրավական կարգավորումների համար, որոնք սահմանված ժամկետում չեն իրականացվել: Հատուկ նշանակության հողերում կառուցապատման գործընթացները կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է մշակել որոշման 2-րդ կետով սահմանված իրավական ակտերի նախագծերը:

Գործող կարգում հղումներ են կատարված այնպիսի իրավական ակտերի, որոնք ուժը կորցրած են ճանաչվել:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

           «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 20-ի N 378-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության  որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացմանն առնչվող խնդիրների քննարկման և կանոնակարգման անհրաժեշտությամբ:

        4.Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի ընդունմամբ կպայմանավորվի նաև կարևորագույն և պարտադիր մշակման ենթակա մի շարք  իրավական ակտերի նախագծերի կազմման գործընթացը, որոնք կյանքի կկոչեն մինչ այժմ գործողության մեջ չդրված` հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության հատուկ կանոնակարգերի, սահմանափակումների, դրանց նկատմամբ կիրառվող գաղտնիության չափանիշների և պարտադիր նորմերի` առանձնահատուկ սկզբունքային մոտեցումների կիրառումը:

 

 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

          Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

          Արդյունքում, գործընթացը կնպաստի հատուկ նշանակության հողերի տարածքներում քաղաքաշինական գործունեության կանոնակարգմանն ու հստակեցմանը, գործառույթների իրագործման մատչելիությանը:

  • Քննարկվել է

    19.11.2018 - 07.12.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7210

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

23.11.2018

Նախագշում առկա են հետևյալ խնդիրները. նախ 1. կարշում եմ, որ որոշման առաջին կետի ընդունման անհաժեշտությունը ընդհանրապես չկա և ժամանակավրեպ է, քանի որ նշվաշ ակտերը պետք է ընդունվեին դեռևս 2012 թվականին եվ եթե մինչ օրս չեն ներկայացվել, ապա կարշում եմ, որ այս փոփոխության իմաստը չկա 7տարի հետո նման նախաձեռնությամբ հանդես գալը: 2.խառնաշփոթից խուսափելու նպատակով առաջարկում եմ ընդունել նոր իրավական ակտ զուտ հղումները փոխելու փոխարեն:

Տեսնել ավելին