Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից`
1) Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ282+727 հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 191,104,2 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով,
2) Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ կմ35+200 ճանապարհի փլուզված հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 60,220.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով,
3) Թվային տախոգրաֆի քարտերի տպագրության համար հատկացնել 3,000.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով, պետական տուրքերի վճարման նպատակով հատկացնել 400,0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով 18,110.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով:
4) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի՝ թվային տախոգրաֆի համակարգի սպասարկման համար 1,321,2 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով:
5) Տեղեկատվական տեխնոլոգիաների 2019թ. Հայաստանում համաշխարհային համաժողովի կազմակերպման համար՝ 743.5 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով: