Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/1475/about:
Նոր նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում, առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետու-թյան 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 81-րդ հոդվածում՝
1) 8.1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.1 2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կազմում է ամսական համախառն եկամտի 6,5 տոկոսը, բայց ոչ ավել 32500 դրամը:
2) 8.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.2 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կազմում է ամսական համախառն եկամտի 5,5 տոկոսը, բայց ոչ ավել 27500 դրամը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
15.11.2018 - 30.11.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 10419
Տպել