Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակահարմարության մասին

 

  1. Որոշման ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Վերոնշյալ որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի թարմացումն ու համալրումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության ցանկում գրանցվելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր ներկայացնելու դեպքում նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջները բավարելու անհրաժեշտությամբ:

  1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1173-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1209-Ն որոշմամբ (2-րդ գլխի 12-րդ կետ) հաստատվել է նաև պետական ցանկերում ընդգրկված արժեքների մասին տվյալների պարբերաբար ճշգրտման և լրամշակման անհրաժեշտությունը:

Վերոգրյալից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու նպատակով հայտեր ներկայացնելու հանգամանքի կարևորությունը՝ անհրաժեշտություն է անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերի թարմացումը, որն իրականացվում է լրացումների միջոցով։

 

Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանութ­յան կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների թարմացված ցանկի առկայությունը:

 

 

Լ. ՄԱԿՈՒՆՑ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման մասին

 

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

                                                                                                                                                  

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

                                                                                               Լ. ՄԱԿՈՒՆՑ

  • Քննարկվել է

    15.11.2018 - 10.12.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8801

Տպել