Հիշել նախագիծը
«2019 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նենսի Գևորգիան 14.11.2018 19:01:54 | Ենթադրվում է, որ նախաձեռնությունը բառելավվող դրույթներ է նախատեսումսակայն: Սակայն այդքան էլ պարզ չէ, թե ինչ է փոխվում: Խնդիրն այն է, որ բացակայում է նախորդ տարվա /2018թ/ հետ համեմատականը, որպեսզի պարզ լինի ավելի բարելավող է որոշումը, թե ոչ: Բացի այդ, արդյոք քննարկում եղել է և նպատակահարմար չի եղել փոփոխել ավտոկայանատեղի կայանման տուրքը /ոչ հաշմանդամների համար/?: | «Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու որոշման նախագծում Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցները ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված դրույքաչափերը չեն փոփոխվել, միևնույն ժամանակ ընթանում են քննարկումներ հիշյալ ոլորտի սպասարկման, դրույքաչափերի փոփոխման և գանձման գործընթացների կատարելագործման ուղղություններով: Նախորդ տարվա համեմատականը ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 011 514 227 հեռախոսահամարով: |