Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման հավելվածի 1.2-րդ կետի «Էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ» բաժնի 1-ին ենթակետի և ՀՀ կառա­վա­րության 2016 թվականի հուլիսի 29-ի N 29 արձանագրային որոշման 11-րդ կետի հանձնարարականի համաձայն, համագործակցելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, անհրաժեշտ է մշակել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատա­կա­նացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ): Նախագիծը ներդաշնակեցնելով էներգետիկայի միջպետական առևտրի հետ կապված Եվրամիության պահանջներին՝ չհակասելով ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին, հնարավոր կդարձնի ՀՀ էներգետիկայի միջպետական առևտուրը և կխրախուսի ավելի լայն մրցակցություն:

Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է Վրաստանի հետ առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրն կընձեռնի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստոի Հայաստանի ներքին շուկայի արդյունա­վետության բարելավմանը:

 

Կարգավորման բնույթը

ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների մշակում:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կսահմանվեն էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող միջոցառումներ և դրանց կատարման կոնկրետ ժամկետներ, որոնց իրականացումը թույլ կտա ազատականացնել ներքին էլեկտրաէներգետիկ շուկան և խթանել փոխշահավետ միջսահմանային առևտուրը Վրաստանի հետ, ինչը կնպաստի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

  • Քննարկվել է

    21.03.2017 - 09.04.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9334

Տպել