Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

  • Քննարկվել է

    14.11.2018 - 29.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

29.11.2018 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11019

Տպել

Առաջարկներ`

Գագիկ Ավագյան

26.11.2018

Ինչպես նշել եմ նախորդ առաջարկություններում օրենսդրությամբ սահմանված կարգերի խախտմամբ տեղադրված բյուջետային ուղերձի առաջին մասի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ նախագիծը չի ապահովում առաջին և երրորդ կետերի գերակայությունները մասնավորապես՝ բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու և քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի առումով, հետևաբար, կամ պետք է ուղերձից հանվեն առաջին և երրորդ կետորը, կամ պետք է ապահովել նախագծի լիարժեք հանրային քննարկման հնարավորություններ:

Գագիկ Ավագյան

26.11.2018

Առաջարկվում է հրապարակել այն սկզբունքները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որի պարագայում բնակիչը հնարավորություն կունենա օգտվելու բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերից:

Գագիկ Ավագյան

26.11.2018

Առաջարկվում է նվազեցնել մշակութային միջոցառումների համար նախատեսված 614,755.7 հազ. դրամ գումարը կիսով չափ, իսկ մնացած մասով հրապարակել յուրաքանչյուր միջոցառման համար նախատեսվող գումարը և նկարագիրը, իսկ գումարի մյուս մասը ուղղել վերելակների ձեռք բերման և փոխարինմանը:

Տեսնել ավելին