Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 859–Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:


Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
հիմնավորումը


1. Անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 859-Ն որոշման մեջ փոփոխությունը պայամանվորված է շահագրգիռ կողմի ներկայացվող պահանջներից: Առաջարկվող փոփոխության միջոցով նախատեսվում է կարգավորել ինտերնատուրայի միջոցով կադրերի պատրաստման անհրաժեշտությունը և բժիշկ-սպաների պահանջարկի ապահովումը:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
2017/2018 ուսումնական տարում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տարբեր ֆակուլտետներ ավարտած 35 ուսանողներ, որոնք ենթակա են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և որպես շարքային կազմ զորակոչվելը շրջանավարտների մոտ առաջ էր բերել դժգոհություն, ինչի առնչությամբ նրանք դիմել են ՀՀ վարչապետին, Պաշտպանության նախարարություն, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարություն:
Խնդրի առնչությամբ կատարված քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով uտացած մաuնագիտությունը, առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը, շրջանավարտներին առաջարկվել է 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում (հունվարին) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց անմիջապես հետո Պաշտպանության նախարարության հետ կնքել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իտերնատուրայում մեկ տարի ժամկետով ուսումնառության վերաբերյալ քաղաքացիաիրավական պայմանագիր և ուսումն ավարտելուց հետո ծառայության անցնել որպես բժիշկ-սպաներ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված հայտի հիման վրա Կրթության և գիտության նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ լրացուցիչ 35 ինտերնատուրայի ընդունելության տեղեր:
4. Կարգավորման նպատակը և բնույթը.
Առաջարկվող փոփոխության նպատակն է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինտերնատուրայում հատկացնել ուսումնառության 35 տեղ՝ ԵՊԲՀ-ի շրջանավարտների մեկամյա հետբուհական կրթությունն ապահովելու համար:
Նման մոտեցումը հնարավորություն է ընձեռում աահովել շարունակական կրթությունը և համալրել ՀՀ զինված ուժերում առկա բժիշկ-սպաների կադրային պահանջարկը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Պաշտպանության նախարարություն և Կրթության և գիտության նախարարություն:
6. Ակնկալվող արդյունքը.
Որոշման ընդունումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը և ապահովել ինտերնատուրայում նրանց ուսուցումը շարունակելու հնարավորությունը:

  • Քննարկվել է

    08.11.2018 - 24.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8209

Տպել