Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
… նոյեմբերի 2018 թվականի № Ն
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №95Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ`Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Կանոնների 1․1 կետում՝ «առաքման կետ» պարբերությունից հանել «գազի համակարգի» բառերը.
- Կանոնների 1.1, 6.1 կետերում և №2 հավելվածում «բաշխիչ ցանց» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «բաշխման ցանց» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
- Կանոնների 2․10 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.10. Բաժանորդը գազասպառման համակարգ ներառող տարածքը այլ անձի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել մատակարարին՝ տարածքն օգտագործողին հրահանգավորելու համար։».
- Կանոնների 2.15 կետի «ա» ենթակետում «մատակարարման» բառը փոխարինել «գազամատակարարման» բառով.
- Կանոնների 2.17 կետում «բաշխիչ ցանցերի» բառերը փոխարինել «գազի համակարգի» բառերով.
- Կանոնների 3-րդ գլխի վերնագրում «ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ» բառերը փոխարինել «ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ» բառերով.
- Կանոնների 3.7 կետի 1-ին նախադասությունում «օգտագործման» բառը փոխարինել «շահագործման» բառով.
- Կանոնների 3.19 կետի «գ» ենթակետում «մատակարարը պարտավոր է» բառերից հետո լրացնել «գազասպառման համակարգի թողարկումից առաջ և» բառերը.
- Կանոնների 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ՝ սպասարկման, հերթական ստուգաչափման և նորոգման) ծախսերը՝ անկախ դրա պատկանելիությունից կրում է մատակարարը։ Բնակիչ-բաժանորդների համար նախատեսված առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման ծախսերը կրում է մատակարարը, իսկ կազմակերպությունների դեպքում, այդ թվում՝ բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների ձեռքբերման ծախսերը՝ կազմակերպությունը։ Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ սոտւգաչափման և նորոգման ծախսերն իրականացվում են ԳՄՕԿ-ի 4.8 կետով սահմանված կարգով։».
- Կանոնների 4.6 կետի «գ» ենթակետի վերջին նախադասությունում «Եթե» բառից հետո լրացնել «ոչ կենցաղային սպառում ունեցող» բառերը.
- Կանոնների 4.8 կետի 1-ին նախադասությունից հանել «այն դեպքերը» և «տված» բառերը.
- Կանոնների 4.12 կետի 1-ին նախադասությունում «(արտահայտված տոկոսներով),» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ առևտրային հաշվառքի սարքը ծախս չի գրանցել,» բառերը.
- Կանոնների 4.12.1 կետում «(արտահայտված տոկոսներով)» բառերից հետո լրացնել «կամ առևտրային հաշվառքի սարքը ծախս չի գրանցել,» բառերը.
- Կանոնների 4.12.1 կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) եթե առևտրային հաշվառքի սարքը հագեցված չէ էլեկտրոնային ճշտիչով կամ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է էլեկտրոնային ճշտիչի կամ դրա առանձին դետալների աշխատանքի այնպիսի խափանումը, որի հետևանքով հնարավոր չէ արտածել սույն կետի բ» ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝
Վգք = ՆՄօծ · ԱՏօր2 –Հգք2,
որտեղ՝
Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր), որը բացասական կամ զրոյական արժեքի դեպքում ընդունվում է զրոյին հավասար.
Հգք2-ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր).».
- Կանոնների 4.13 կետի առաջին պարբերությունում «վնասվածքներով» բառից հետո լրացնել «կամ բացակայությամբ» բառերը.
- Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.19 կետով.
«4.19. Բոլոր այն դեպքերում, երբ կանոնների 4.6 կետի համաձայն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել, և բաժանորդը չի համաձայնել գազի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով՝ մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով բաժանորդի գազամատակարարումը։».
- Կանոնների 5.5.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.5.2. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «բ» ենթակետում նշված դեպքերում մատակարարը պարտավոր է բաժանորդների գազամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ, իր վեբ-կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը՝ նաև դրանում կատարված փոփոխությունները: Մատակարարը պարտավոր է նաև հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ. առաջինը` 18:00-ից 20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, բաժանորդներին տեղեկացնել հաջորդ օրվա գազամատակարարման ընդհատումների և վերականգնման վերջնական ժամկետների մասին։»․
- Կանոնների 5.7 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.
«բ1) գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե բաժանորդը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ՝ լուծելով Պայմանագիրը։ Գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում գազամատակարարման դադարեցման և Պայմանագրի լուծման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո,».
- Կանոնների 6.2 և 6.10 կետերում «2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» №176Ն որոշման 1-ին կետով» բառերը փոխարինել «կողմից» բառով.
- Կանոնների 7.1 կետի «դ» ենթակետում «Պայմանագրով» բառից առաջ լրացնել «Գազասպառման համակարգի թողարկումից առաջ և» բառերը.
- Կանոնների 7.4 կետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳՄՕԿ-ի 7.3 կետի «գ» ենթակետում նշված դեպքերում մատակարարը պարտավոր է բաժանորդների գազամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ, իր վեբ-կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը՝ նաև դրանում կատարված փոփոխությունները: Մատակարարը պարտավոր է նաև հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ. առաջինը` 18:00-ից 20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, բաժանորդներին տեղեկացնել հաջորդ օրվա գազամատակարարման ընդհատումների և վերականգնման վերջնական ժամկետների մասին։».
- Կանոնների 7.4 կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում մատակարարը գազամատակարարումը վերսկսելու վերաբերյալ բաժանորդի դիմումը ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում կազմակերպում է գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման իրականացումը և իր հաշվին վերսկսում է գազամատակարարումը:».
- Կանոնների 7.6 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ2» ենթակետով.
«բ2) գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե բաժանորդը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ՝ լուծելով Պայմանագիրը։ Գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում գազամատակարարման դադարեցման և Պայմանագրի լուծման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո,».
- Կանոնների 12.1 գլխի վերնագրում «ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ» բառից հետո լրացնել «(ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ)» բառերը.
- Կանոնների 12.1.1 կետում «Բաժանորդը» բառից հետո լրացնել «կամ Դիմող անձը» բառերը.
- Կանոնների 12.1.2, 12.1.3 և 1.4 կետերում «բաժանորդի» բառից հետո լրացնել «կամ Դիմող անձի» բառերը, իսկ «բաժանորդին» բառից հետո «կամ Դիմող անձին» բառերը.
- Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3.1 կետով.
«12.1.3.1. Մատակարարը բաժանորդի կամ Դիմող անձի դիմումի առնչությամբ Հանձնաժողովի հարցմանը պատասխանում է այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի կողմից այլ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում։».
- Կանոնների 12.2.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.2.1. Մատակարարը բաժանորդին (Դիմող անձին) վճարում է տույժ՝
1) բաժանորդի գազամատակարարման ընդհատումների վերաբերյալ սույն կանոնների 2.8-րդ կետով սահմանված պահանջների յուրաքանչյուր խախտման համար,
2) բաժանորդի պահանջով գազամատակարարման դադարեցման և վերականգնման սույն կանոնների 3.11-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,
3) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման սույն կանոնների 4.7-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,
4) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման սույն կանոնների 4.8-րդ կետով սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման համար,
5) բնական գազի վերահաշվարկի վերաբերյալ սույն կանոնների 4.10-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,
6) բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու սույն կանոնների 6.6-րդ և 8.6-րդ կետերով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,
7) բաժանորդի դիմում-բողոքին պատասխանելու սույն կանոնների 12.1.3-րդ կետով սահմանված ժամկետի խախտման համար,
8) Դիմող անձի դիմում-բողոքին պատասխանելու սույն կանոնների 12.1.3-րդ կետով սահմանված ժամկետի խախտման համար։».
- Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ2.1.1 կետով.
«12.2.1.1. Սույն կանոնների 12.2.1 կետի համաձայն՝ տույժը վճարվում է ծախսված բնական գազի միջին ամսական արժեքի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը, բացառությամբ սույն կանոնների 12.2.1 կետի 8-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տույժ 2000 դրամի չափով:».
- Կանոնների 12.2.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.2.2. Բաժանորդի կողմից ծախսված բնական գազի միջին արժեքն ընդունվում է հավասար՝ սույն կանոնների 12.2.1 կետում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին բաժանորդի ծախսած բնական գազի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՝ Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
նոյեմբերի 2018թ.
-
Քննարկվել է
08.11.2018 - 29.11.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 7907
Տպել