ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«----» -------------- 2018 թվականի N ------ -L
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը՝ Կառավարությունը որոշում է.
- Հռչակել 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի:
- Հաստատել կովկասյան ընձառյուծի պահպանության 2019 թվականի պետական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
Կառավարության 2018 թվականի
----------------- --- -ի N --- -L որոշման
ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
NN ը/կ
|
Միջոցառման անվանումը
|
Կատարման ժամկետը
|
Պատասխանատու մարմինը
|
Ֆինանսավորման աղբյուրը
|
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
|
1
|
Ստեղծել միջոցառումները համակարգող հանձնաժողով
|
Դեկտեմբեր
2018 թ․
|
ՀՀ կառավարություն, գիտական, հանրային և միջազգային կազմակերպություններ
|
Ֆինանսավորում չի պահանջում
|
Միջոցառումների պատշաճ կազմակերպում և վերահսկում
|
2.
|
Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմի նկարահանում և ցուցադրություն
|
2019թ․
Մայիս
|
Բնապահպանության նախարարություն
Մշակույթի նախարարություն
Միջազգային կազմակերպություններ
Ստեղծագործական ընկերություններ
|
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ
|
Հանրության իրազեկում
|
3.
|
Կենսաբազմազանության թեմայով ցուցահանդեսների կազմակերպում
|
2019 թվականի ընթացքում
|
Բնապահպանության նախարարություն
Մշակույթի նախարարություն
Միջազգային կազմակերպություններ
|
Օրենքով չարգելված աղբյուրներ
|
Հանրության իրազեկում
|
4.
|
Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով
|
2019 թ. Հոկտեմբեր
|
Բնապահպանության նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Գիտությունների ազգակին ակադեմիա
|
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ
|
Տարածաշրջանում կովկասյան ընծառյուխի պահպանության և պոպուլյացիայի ավելացման միջոցառումների քննարկում
Կենսաբազմազանության դերի կարևորում
Հայաստանի հարուստ կենսաբազմազանության ներկայացում աշխարհին
Գիտական ուսումնասիրությունների հարթակում փորձի փոխանակում
Էկոհամակարգերի կայունությանապահովման միջոցառումների մշակում
ԲՀՊՏ-ների կարողությունների հզորացում
Էկոտուրիզմի զարգացում
|
5.
|
Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշերի, բացիկների թողարկում
|
2019 թվականի ընթացքում
|
Բնապահպանության նախարարություն
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
|
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ
|
Հանրության իրազեկում
|