Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» 2018թ. մարտի 23-ի N ՀՕ-206-Ն, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2018թ. մարտի 23-ի N ՀՕ-276-Ն,  «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018թ. մարտի 23-ի N ՀՕ-207-Ն, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018թ. մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքների ընդունման արդյունքում դրանցով սահմանված նոր կարգավորումներին Կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) դրույթների համապատասխանեցման,  ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած առանձին խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

          Կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշումն ընդունվել է հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 2011թ. մայիսի 26-ի N ՀՕ-172-Ն օրենքի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» օրենքի (ուժը կորցրած է ճանաչվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 21.03.2018թ. N ՀՕ-18-Ն օրենքով) 14-րդ հոդվածի 3-րդ մասը: Նախագծով առաջարկվում է Որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ հղում կատարելով «Հանրային ծառայության մասին» 2018թ. մարտի 23-ի N ՀՕ-206-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013թ. դեկտեմբերի 12-ի N ՀՕ-157-Ն Օրենքների պահանջներին:

          «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018թ. մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը Վարչապետին ենթակա մարմիններ են, իսկ մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համարվում էին ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններ:

          «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018թ. մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեն համարվում է Կառավարությանը ենթակա մարմին, իսկ մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը այն համարվում էր ՀՀ կառավարությանն առընթեր մարմին:

          Վերոնշյալ օրենքի կարգավորումներից ելնելով՝ առաջարկվում է Որոշման մեջ «հանրապետական գործադիր մարմին» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմին» բառերով:

          «Հանրային ծառայության մասին» 2018թ. մարտի 23-ի N ՀՕ-206-Ն օրենքի կարգավորումներից ելնելով՝ նոր խմբագրությամբ է շարադրվում սոցիալական փաթեթի հատկացման կարգի իմաստով սահմանվող «պետական մարմիններ» հասկացությունը:

          Առկա են նաև իրավակիրառական պրակտիկայից բխող կարգավորման ենթակա մի շարք խնդիրներ ևս, որոնց նախագծով առաջարկվում են համապատասխան լուծումներ:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվում է Որոշման դրույթները համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» 2018թ. մարտի 23-ի N ՀՕ-206-Ն, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2018թ. մարտի 23-ի N ՀՕ-276-Ն,  «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018թ. մարտի 23-ի N ՀՕ-207-Ն, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018թ. մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքների ընդունման արդյունքում դրանցով սահմանված նոր կարգավորումներին:

Նախագծով լուծումներ են առաջարկվել նաև իրավակիրառական պրակտիկայից բխող մի շարք խնդիրների: 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Որոշման դրույթների համապատասխանեցում վերևում նշված օրենքներով ամրագրված կարգավորումներին, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կարգավորում: 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի: 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

  • Քննարկվել է

    06.11.2018 - 21.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8428

Տպել