Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
14 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Աստղիկ Գրիգորյան 06.11.2018 15:47:11 | Վարչարարության տեսակետից ավելի նպատակահարմար չէր լինի և ընդհանրապես հարկատուի համար էլ հարկվող եկամուտը նվազեցնել որոշակի գումարում օրինակ 60000-70000 ՀՀ դրամ նոր հարկել? շատերի համար դժվար կլինի վճարել հետո սպասել մի քանի ամիս նոր այդ գումարը հետ ստանալ գումարած բյուրոկրատական քաշքշուկը | Առաջարկությունը չի ընդունվել: Նախագծով նախատեսված հարկային արտոնությունը ենթադրում է, որ ծրագրի շրջանակներում երեխայի խնամք իրականացնող դայակներն իրենց ստացած եկամտի մասով այլևս չեն ունենալու հարկային պարտավորություն: Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջե գանձված գումարների hետ վերադարձին, ապա նախագծով սահմանվող դրույթը վերաբերում է միայն մինչև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու ուժի մեջ մտնելն այդ անձանց կողմից վճարված հարկերին: | |
2 | Նենսի Գևորգիան 17.11.2018 19:26:42 | Նախագծով հետապնդվող նպատակն անհասկանալի է։ Հիմնավորված չէ որոշակի աշխատանք իրականացնող անձանց նման հարկային արտոնությունների տրամադրումը։ Պարզ չէ,թե ինչու 110հազ դրամ ամսական աշխատավարձ ստացող ցանկացած այլ աշխատողի աշխատավարձը ենթակա է հարկման, իսկ դայակինը ոչ։ Որպես հիմնավորում բերվում է այն, որ համապատասխան ծրագրի շրջանակներում պետությունը ըստ էության քիչ է վճարում։ Եվ ինչ? Պետությունը քիչ է վճարում նաև նույն աշխատավարձի սանդղակում գտնվող հազարավոր պետական ծառայողների եվս` հարկելով վերջիններիս աշխատավարձը:Պետությունը վճարում է 50%, եվ չեմ կարծում որ հիմնավորումն արդարացված է: Այնուամենայնիվ, եթե նպատակը 55հազ պակաս չվճարելն է, ապա կարծում համապատասխան կարգում "ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձը" բառերը կարելի է փոխարինել "ոչ պակաս, քան 55հազ դրամը` հարկումից հետո" բառերով: Նման կարգավորման դեպքում ըստ էության 50%-ի հարկման բեռը եվս կընկնի պետության վրա եվ աջակցության փաստացի չափը ավել կլինի 50%-ից, բայց գոնե մյուս կեսի մասով կհարկվի ընդհանուր կարգով: | Չի ընդունվել, քանի որ ծրագրի շրջանակներում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձին տրամադրվող աջակցությունը` նրա և դայակի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրում նշված գումարի 50%-ի չափով (ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը` 55000 դրամը), ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` արդեն իսկ համարվում է նվազեցվող եկամուտ, այսինքն` հարկման ենթակա չէ: Ինչ վերաբերում է ծրագրում ընդգրկված անձանց երեխայի խնամքն իրականացնող դայակների ստացած եկամտից գոյացող հարկային պարտավորություններին, ապա ակնհայտ է, որ իրականում մեծամասամբ այդ բեռն ընկնում է ծրագրի շահառուների վրա: Վերջիններս հիմնականում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են կամ ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ ունեն երեք և ավելի երեխա կամ ունեն հաշմանդամություն ունեցող երեխա կամ էլ նրանց միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում ՀՀ-ում ձևավորված միջին ամսական աշխատավարձի չափը: Հարկ է նշել նաև, որ Նախագծով առաջարկվող հարկային արտոնության սահմանման հիմնական պատճառներից է ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների բավականին սուղ լինելը, ինչով էլ պայմանավորված՝ հնարավոր չէ ծրագրի շրջանակներում դայակներից հարկվող եկամտային հարկի բեռը ևս դնել պետության վրա: |