Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001թ. օրենքում լրացումներ և փոփոխություներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նենսի Գևորգիան 17.11.2018 16:11:37 | Հարկային օրենսգրքում առկա էն 79-րդ հոդվածին արված բազմաթիվ հղումներ, և նշված հոդվածն ուժը կորցրած ճանաչելու դեպքում անհրաժեշտ է վերանայել և փոփոխություններ նախատեսել նաև այդ հոդվածներում: | ||
2 | Նենսի Գևորգիան 17.11.2018 16:20:56 | Այնուամենայնիվ կարծում եմ լրացուցիչ հիմնավորման կարիք կա թե ինչպես են առանձնացվել նշված ապրանքները: ԱԱՀ-ի երկարաձգման արտոնություն նախատեսող մի քանի կառավարության որոշումներ ուսումնասիրելուց հետո, տպավորություն կա, որ ներկայումս տնտեսվարողները գործող ընթացակարգերով կարող են ներմուծել ավելի լայն տեսականիի ապրանք, քան նման նախագծի ընդունման պարագայում: Մասնավորապես, 25.10.2018թ. թիվ 1201-Ա որոշմամբ նման արտոնություն է տրամադրվել «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ընկերությանը Սկավառակաձև սղոցող հաստոցի ներմուծման համար: Պարզ չէ նախագծի ընդունման դեպքում արդյոք նույն հաստոցի ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից թե ոչ: | ||
3 | Նենսի Գևորգիան 17.11.2018 16:20:56 | Բացի այդ կարծում եմ հիմնավորումը անհրաժեշտ է լրացնել նաև որոշակի թվային տվյալներով: Մասնավորապես, գործող կարգի համաձայն տնտեսվարողների կողմից համապատասխան հարկի վճարումը պարզապես հետաձգվում էր, մինչդեռ նախագծով նախատեսվում է հարկից ազատում: Այս առումով, հետաքրքիր և կարևոր եմ համարում նաև նախագծի հիմնավորման՝ բյուջեի վրա ազդեցության տեսանկյունից լրամշակումը: |