Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արման Բաբախանյան 11.11.2018 20:45:02 | Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար որպես պատիժ նախատեսվում է կալանք՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կալանքը կարող է նշանակվել տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով։ Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների համար կալանք պատժատեսակի ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը: | Ընդունվել է | Կատարվել է համապատասխան փոփոխություն |
2 | Արման Բաբախանյան 11.11.2018 20:49:24 | Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար որպես հիմնական պատիժ նախատեսվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ հինգից ութ տարի ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիտավորյալ հանցագործության համար որպես հիմնական պատժատեսակ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետը չի կարող գերազանցել յոթը տարին: | Ընդունվել է | Կատարվել է համապատասխան փոփոխություն |
3 | Արման Բաբախանյան 11.11.2018 20:51:20 | Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար որպես լրացուցիչ պատիժ նախատեսվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` առավելագույնը տասը տարի ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է մեկից երեք տարի ժամկետով: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների համար որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին: | Ընդունվել է | Կատարվել է համապատասխան փոփոխություն |
4 | Արման Բաբախանյան 11.11.2018 21:16:02 | Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով որպես ծանրացնող հանգամանք նախատեսվում է հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելը, իսկ հանցակցության առավել վտանգավոր ձևը, այն է՝ հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելը, նախատեսված չէ: Առաջարկում եմ, հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելը որպես ծանրացնող հանգամանք նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով: | Ընդունվել | Կատարվել է համապատասխան փոփոխություն։ |
5 | Արման Բաբախանյան 11.11.2018 21:18:25 | Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես ծանրացնող հանգամանք նախատեսվում է հանցանքը շահադիտական դրդումներով կատարելը: Պետք է նշել, որ վերոնշյալ հոդվածով նախատեսված հանցանքները մեծամասամբ կատարվում են հենց շահադիտական դրդումներով: Նման պարագայում, երբ շահադիտական դրդումները նախատեսվում են որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք գրեթե բացառվում են դեպքերը, երբ արարքը հնարավոր կլինի որակել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Հետևաբար առաջարկում եմ սույն հանցակազմի ծանրացնող հանգամանքների շարքից հանել հանցանքը շահադիտական դրդումներով կատարելը: | Չի ընդունվել | Շահադիտական դրդումը շահ ստանալու, որոշակի նյութական արժեքներ ձեռք բերելու կամ որևէ այլ նյութական օգուտ քաղելու ձգտումն է: Շահադիտական դրդումներով անտառային հողերում, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում՝ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու դեպքում, հանցավորը կատարում է գործողություն, որի շարժառիթը նրա կամ այլ անձանց համար նյութական որևէ օգուտ ստանալու կամ նյութական որոշակի ծախսերի կատարումից ազատվելու ձգտումն է: Տվյալ դեպքում, փաստորեն, նյութական արժեքները հանցավորի կողմից ավելի բարձր են դասվում, քան շրջակա միջավայրը, և վերջինս հանցանքը կատարում է ոչ թե իր անձնական կարիքներից ելնելով, այլ՝ շահ հետապնդելով: Սրանով էլ պայմանավորված է քննարկվող հանցագործության՝ շահադիտական դրդումներով կատարելու հանգամանքի հանրային առավել մեծ վտանգավորությունը: |