Հիշել նախագիծը
««Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
10 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նենսի Գևորգիան 17.11.2018 15:44:29 | 2-րդ հոդվածն անհասկանալի է: Նախատեսվում է լրացում կատարել մի հոդվածում, որով նախատեսված է ուժը կորցրած ճանաչել որոշակի ակտեր: Այս առումով անհասկանալի դրույթ է ստացվում: Մասնավորապես 445-րդ հոդվածը սահմանում է, որ «1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում՝», և նման լրացւում կատարելու դեպքում ամբողջ նախադասությունը կլինի հետևյալը «1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում՝ Հոդված 126-ի 8-րդ կետով և հոդված 150-ի 6․1 կետով սահմանվող դրույքաչափերի կիրառությունը և դրա գործողությունների ժամկետները յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: | ||
2 | Նենսի Գևորգիան 17.11.2018 15:44:29 | Ինչ վերաբերում է 2-րդ հոդվածի բովանդակությանը, ապա դա համարում ե անընդունելի մի քանի պատճառով: Նախ կարծում եմ , որ նման դրույթը ոչ միայն հակասում է տնտեսական մրցակցության Սահմանադրական սկզբունքին, այլ նաև որոշակի կոռուպցիոն գործոն է պարունակում: Մասնավորապես, պարզ չէ, թե կառավարությունը ինչ սկզբունքից, ինչ չափորոշիչներից ելնելով, պետք է այս կամ այն արդյունաբերական գոտուն տա արտոնություն, իսկ մյուսին՝ ոչ: Կամ ինչի հիման վրա պետք է որոշի, թե ինչ ժամկետով է տալիս նման արտոնությունը: Գտնում եմ, որ եթե օրենքով նախատեսվում է արտոնություն, ապա դա պետք է կիրառելի լինի համադրելի բոլոր դեպքերում: Բացի այդ, պարզաբանման կարիք ունի նման դրույթի նախատեսման միտումը? Ինչ ռիսկ է կանխվում դրանով և ինչո ԱՏԳ-ների համար նման դրույթ նախատեսված չէ? |