Լրամշակման փուլում է
«Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱՎՈՐԻ՝ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորն օգտվում է նաև հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Բացի այդ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք, իսկ նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն օգտվում է հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Ընդ որում, դատավորների համար նման երաշխիքների վերաբերյալ կարգավորումներ օրենսդրությամբ ամրագրված չեն եղել:
Վերոհիշյալը վկայում է «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումների ընդունման անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծերով (ասյուհետ՝ Նախագծեր)՝
1) նախատեսվել է, որ դատավորի պաշտոնավարման ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում դատավորին վճարվում է ապահովագրական միանվագ գումար, որի չափը հստակ սահմանվում է՝ ելնելով հաշմանդամության խմբից.
2) ամրագրվել է դժբախտ պատահարի հասկացությունը.
3) սահմանվել է դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում դատավորին ապահովագրական միանվագ գումարի վճարման ընթացակարգը.
4) նախատեսվել է, որ դատավորները հանդիսանում են սոցիալական փաթեթի շահառու:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատավորների՝ առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության պայմանները և չափը սահմանելու հետ կապված հարաբերությունները:
-
Քննարկվել է
30.10.2018 - 15.11.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7897
Տպել