Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱյաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Իրավաբանների հայկական ասոցիացիա 08.11.2018 17:08:59 «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 39-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ, որով փորձ է արվել հստակեցնելու «ֆինանսավորման աղբյուրներ» հասկացությունը՝ սահմանելով թե այն տեղեկատվության ինչպիսի շրջանակ է իր մեջ ներառում և թե ներառվող տեղեկատվության որ մասը կարող է հրապարակային լինել՝ հաշվի առնելով անձնական տվյալների շրջանակը, դրանց հրապարակման և համացանցում հասանելիության պայմանները: Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենքի նախագծով առաջնային պետք է դիտարկվեր և բավարար չափով որոշակիացվեր նախ այն, թե հիմնադրամի գործունեության մասին հաշվետությունն ընդհանրապես ի՞նչ ծավալի տեղեկատվություն պետք է իր մեջ պարունակի՝ օրինակ, արդյո՞ք հիմնավորված է ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը՝ անկախ ֆինանսավորման եղանակից, հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվության մեջ ներառելու պահանջը, թե՝ ոչ և թե այն ի՞նչ նպատակ է հետապնդում: Եթե հաշվետվության մեջ միայն ներառվեր հիմնադրամների կողմից հանրային հատվածի դրամական միջոցների (մասնավորապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներգրավված միջոցների) մասին տեղեկատվություն՝ այդ թվում դրանց օգտագործման վերաբերյալ, ապա այս համատեքստում տեղեկատվության մանրամասն նկարագրությունը հիմնավորված կարելի էր համարել, քանի որ դրա նպատակը հանրային միջոցների շարժի վերահսկումն է, հրապարակայնության և թափանցիկության ապահովումը:
2 Իրավաբանների հայկական ասոցիացիա 08.11.2018 17:09:59 ԻՀԱ առաջարկները ամենևին նպատակ չեն հետապնդում կասեցնելու պետական իրավասու մարմինների կողմից հասարակական կազմակերպությունների հանրային հաշվետվողականության բարձրացմանը միտված նախաձեռնությունները, այլև հակառակը՝ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները նպատակ են հետապնդում նպաստելու պետական իրավասու մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսության ծավալմանը և այնպիսի օրենսդրական լուծումներ գտնելուն, որոնցում համադրված կլինեն շահագրգիռ կողմերի շահերը: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք հետ կանչել սույն նախագիծը և կառուցողական քննարկում սկսել հիմնադրամիների և հասարակական սեկտորի այլ դերակատարների հետ համատեղ՝ մասնակցային և երկկողմանի ընդունելի նախագիծ ունենալու նպատակով։
3 Իրավաբանների հայկական ասոցիացիա 13.11.2018 17:17:48 «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք 102 ՔՀԿ-ների դիրքորոշումը, որը ներկայացվել է ՊԵԿ-ին և տեղադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կայքում՝ հետևյալ հղմամբ http://ccd.armla.am/7875.html