Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Սարաֆյան 26.10.2018 11:30:54 | 15) 64-րդ կետի՝ «3) ենթակետում ծառայությունների գնումների բառերից հետո ստորակետ պետք է դրվի, | Ընդունվել է | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
2 | Արտակ Քյուրումյան 04.11.2018 23:49:38 | Շնորհակալություն կատարված մեծածավալ աշխատանքի համար: Ունեմ մի քանի առաջարկություններ: Նորմատիվ իրավական ակտի նախագծի հիմնավորումներում և հակիրճ բնութագրում նշվում է, որ փոփոխությունները և լրացումները պայմանավորված են գնման գործընթացների արդյունավետությունը, գրավչությունն ու մրցակցության աստիճանը բարձրացնելու, սկսնակ և փոքր բիզնեսի` գնումների ընթացակարգերին մասնակցելու հնարավորություններն ավելացնելու անհրաժեշտությամբ: Առաջարկում եմ ներկայացնել արդյունավետությունը, գրավչությունը և մրցակցության աստիճանը փաստացի բնութագրող և նպատակային ցուցանիշներ: | Ընդունվել է ի գիտություն: | Նպատակային ցուցանիշները արդեն իսկ սահմանված նախագծի հիմնավորման մեջ: Ինչ վերաբերում է փաստացի ցուցանիշներին, ապա դրանք կարձանագրվեն նախագծով սահմանվող կարգավորումների կիրարկման արդյունքում: |
3 | Արտակ Քյուրումյան 04.11.2018 23:49:38 | Նախագծի 4-րդ կետով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկի 23-30 կետերը: Առաջարկում եմ ուժը կորցրած ճանաչել նաև հիշյալ ցանկի 8, 11, 16 և 19 կետերը: Կետ 8-ը բուժօգնության կարիք ունեցողներին զրկում է ընտրության հնարավորությունից, այդ թվում մասնավոր հատվածի բժշկական հաստատությունների կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Կետ 9-ը Հանրային ծառայություն շաբաթաթերթը դնում է արտոնյալ վիճակում: Առաջարկում եմ այս շաբաթաթերթում հրապարակումների ձեռքբերման գործընթացը նույնականացնել մնացած բոլոր թերթերի ձեռքբերման գործընթացին: Կետ 16-ի դեպքում, շքանշանների և մեդալների ցանկը և տեխնիկական բնութագրերը առկա են ՀՀ օրենսդրությունում: Դրանց պատրաստման ծառայությունները կարող են ձեռք բերվել մրցութային կարգով: Կետ 19-ի դեպքում, մամուլում եղել են հրապարակումներ այս բնագավառում հնարավոր չարաշահումների վերաբերյալ, երբ ավիատոմսերը ձեռք են բերվել շուկայականից բարձր գնով: ՀՀ-ում գոյություն ունի ավիատոմսեր վաճառողների մրցակցային շուկա: Առաջարկում եմ ավիատոմսերը ձեռք բերել մրցակցային եղանակով՝ շուկայի նվազագույն գնով: | Ընդունվել է ի գիտություն | Խնդիրը պետք է դիտարկել այն հարթության մեջ, որ ցուցակում լինելու հանգամանքը դեռևս չի ենթադրում թվարկված գնումները մեկ անձից գնման ձևով իրականացնելու պարտադիր պայման: Այլ համարվում է հնարավորություն և պատվիրատուն կարող է գնման ընթացակարգերը կազմակերպել մրցակցային եղանակով: |
4 | Արտակ Քյուրումյան 04.11.2018 23:49:38 | Առաջարկում եմ նախագծի 7-րդ կետում ներկայացված, կարգի 44 կետում նախատեսվող փոփոխությունը հանել (նման փոփոխություն չկատարել): Նման մոտեցումը հնարավորություն է տալիս մրցույթին մասնակցել ճշտված հաշվետվությունների հիման վրա (որոնք հետագայում նորից կարող են փոփոխվել): Նման մոտեցումը լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր կստեղծի պետական եկամուտների կոմիտեում: | Ընդունվել է ի գիտություն | Տես 10-րդ կետի մասով ներկայացված մեկնաբանությունը: |
5 | Արտակ Քյուրումյան 04.11.2018 23:49:38 | Առաջարկում եմ նախագծի 8-րդ կետում ներկայացված, կարգի 45 կետում նախատեսվող փոփոխությունը հանել (նման փոփոխություն չկատարել): Ինչքան ես եմ հասկանում, գործող կարգի համաձայն հիմքերի առկայությունը և դրանց ճշտությունը ստուգում է բողոքները քննող անձը, որն օժտված է որոշակի անկախությամբ: Նոր խմբագրությամբ լիազոր մարմինը հիմքերի առկայությունը որակելու լիազորություն է ստանում (այսինքն իրավունք է ստանում որոշել, թե տվյալ կազմակերպությունը պետք է ընկնի սև ցուցակ, թե ոչ): Նման մոտեցումը սահմանափակում է բողոքները քննող անձի լիազորությունները և կաշկանդում նրան: Նոր խմբագրմամբ բավական մեծ լիազորություններ են տրվում լիազոր մարմնին, որն ըստ էության կայացնում է վերջնական որոշումը: Սա սահմանափակում է ոչ դատական կարգով որոշումները բողոքարկելու հնարավորությունը: Եթե լիազոր մարմինը որոշի, որ առկա չեն կազմակերպությանը սև ցուցակում ներառելու հիմքեր, պետական մարմիններն այլևս չեն կարող պնդել հակառակը: Բողոքները քննող անձի անկախության սահմանափակումը բացասական ազդեցություն կունենա համակարգի թափանցիկության, արդյունավետության և դրա հանդեպ վստահության վրա: | Չի ընդունվել | Գտնում ենք, որ բացակայում են արձանագրված խնդիրները, քանզի "Գնումների մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն մասնակցին սև ցուցակում ներառելու ընթացակարգը նախաձեռնում է լիազորված մարմինը, որը և նշված իրավասությունն իրացնելիս պետք է ուսումնասիրի համապատասխան հիմքերը: |
6 | Արտակ Քյուրումյան 04.11.2018 23:49:38 | Առաջարկում եմ նախագծի 10-րդ կետով կարգի կետ 47-ում առաջարկվող փոփոխությունը չկատարել, քանի որ հնարավորություն է տալիս մրցույթին մասնակցել ճշտված հաշվետվությունների հիման վրա (որոնք հետո նորից կարող են փոփոխվել): Նման մոտեցումը լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր կստեղծի պետական եկամուտների կոմիտեում: Տես նաև առաջարկություն 3-ը: | Ընդունվել է ի գիտություն | Խնդիրը պետք է դիտարկել հարկային օրենսդրության կարգավորման դաշտում: Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ հիշյալ օրենսդրությունը տալիս է հաշվետվությունների ճշգրտման հնարավորություն, ուստի այդ փաստը ևս արձանագրված է նախագծում: |
7 | Արտակ Քյուրումյան 04.11.2018 23:49:38 | Առաջարկում եմ նախագծի 11-րդ կետով կարգի կետ 48-ում առաջարկվող փոփոխությունը չկատարել: Իմ կարծիքով այս դրույթը հակասում է Գնումների մասին ՀՀ օրենքի հոդված 6-ի առաջին մասի երկրորդ կետին, քանի որ օրենքը հստակ ասում է, որ չեն կարող մասնակցել և թույլ չի տալիս վճարումը կատարել մրցույթում հաղթելուց հետո: | Չի ընդունվել | Հակասություն առկա չէ, քանզի "Գնումների մասին" ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը և դրանց առանձնահատկությունները սահմանում է ՀՀ կառավարությունը: |
8 | Արտակ Քյուրումյան 04.11.2018 23:49:38 | Առաջարկում եմ նախագծի 12-րդ կետով կարգի կետ 61-ում առաջարկվող փոփոխությունը չկատարել: Հաշիվ ապրանքագիր ներկայացնելու պահանջը հանելը թույլ չի տա հասկանալ, թե արդյոք տվյալ կազմակերպությունը նախկինում ժամանակին և ամբողջ ծավալով կատարել է իր պարտականությունները: Եթե տվյալ կազմակերպությունը իր պարտականությունները նախկինում կատարել է ոչ ժամանակին և/կամ ոչ պատշաճ (սակայն կատարել է, ինչն արձանագրվել է հանձնման-ընդունման արձանագրություններում), ապա նրանից գանձված կլինեն տույժեր և տուգանքներ (վճարվելիք գումարն այդ մեծության չափով նվազեցված կլինի), ինչն արտացոլված կլինի հաշիվ ապրանքագրում: | Չի ընդունվել | Հաշիվ ապրանքագրերում նման տեղեկատվություն չի նեևառվում: Հակառակը, պայմանագրի կատարման շրջանակում կազմված հանձնման-ընդունման արձանագրության միջոցով է հնարավոր գնահատել պայմանագրի պատշաճ կատարման հանգամանքը: |
9 | Արտակ Քյուրումյան 04.11.2018 23:49:38 | Առաջարկում եմ նախագծի 15-րդ կետով կարգի կետ 64-ում լրացվող նախադասության մեջ ավելացնել նվազագույն բառը և լրացվող մասը խմբագրել հետևյալ կերպ. «՝ նշելով աշխատակիցների նվազագույն թվաքանակը, որոնց միջոցով մասնակիցը պետք է ապահովի պայմանագրի կատարումը»: | Ընդունվել է ի գիտություն | Կետը հանվել է նախագծից |
10 | Արտակ Քյուրումյան 04.11.2018 23:49:38 | Առաջարկում եմ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N526-Ն որոշման հավելված N2-ով հաստատված փակ պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակից հանել 1-124 և 178-182 անուն ապրանքները և 183-187 ծառայությունները: Օրենքի հոդված 21-ի համաձայն փակ մրցույթը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական գաղտնիք: Անհասկանալի է, թե ինչպ պետական գաղտնիքով պայմանավորված են պետական մարմինները ձեռք բերում ծաղիկ, ծաղկեզամբյուղներ, ... հուշանվերներ, գրքեր, ..., շախմատ, շաշկի, նարդի, ... և այլ նման ապրանքներ: | Չի ընդունվել | Չի ընդունվել, քանզի որևէ ապրանքի` ցուցակում լինելու հանգամանքը դեռևս չի ենթադրում, որ դրանց ձեռքբերումն իրականացվում է պետական գաղտնիք պարունակող ընթացակգերին համապատասխան |
11 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 05.11.2018 16:49:09 | 1. Նախագիծը ներկայացվել է Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի և 6-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթների տրամաբանության խախտմամբ, այն է <հիմնավորում> բաժնի ենթաբաժիններում ներկայացվել է կրկնվող և ընհանրական միտք պարունակող մեկ նախադասություն: Պետք է նշել նաև, որ նախագծի գերակշռող աառաջարկություները(7-12-րդ և 14-րդ կետեր) հիմնականում վերաբերում են մրցույթի մասնակցի ֆինանսական միջոցներին և պարտականություններին, որին չենք անրադառնա: 2. Նախագծով չի ներկայացվել որևիցե դրույթ, որով հնարավոր կլինի նվազեցնել շինարարական աշխատանքների գնման արդյունքում առկա կոռուպցիոն ռիսկերը, այն դեպքում երբ ՀՀ ֆինանսների նախախարարության գնահատականների համաձայն՝ այդտեղ թանկացումները հասնում են մինչև 30 տոկոսի: 3. Հաշվի չեն առնվել նաև <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջարկությունները: Այնուամենայնիվ ներկայացնենք ՀԿ առաջարկությունները. 4. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով ըստ էության առաջարկվում է որոշման 21-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության <<մատակարարման>> և << առնվազն 20>> բառերից հետո համապատասխանաբար ավելացնել <<կամ աշխատանքի կատարման, բացառությամբ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերով իրականացվող շինարարական աշխատանքների>> և << իսկ աշխատանքների դեպքում` առնվազն 45 >> բառերը: Այսինքն առաջարկվում է աշխատանքների ավարտի նվազագույն ժամանակի ներքին շեմի սահմանափակում և նվազագույն օրերի քանակ, առանց նախագծի համապատասխան բաժնում հիմնավորում ներկայացնելու: Աշխատանքները ճիշտ պլանավորելու, դրանց կատարման հսկողությունը արդյունավետ իրականացնելու, կոռուպցիոն ռիսկերից խուսափելու և անհրաժեշտ պայմանագրերը կնքելու համար հիմք պետք է հանդիսանան ողջամիտ հաշվարկները: Հետևաբար աշխատանքների ավարտի ժամկետը պետք է կարգավորվի միայն համապատասխան հաշվարկներով հիմնավորված պայմանագրով՝ կատարողի կողմից ավելի կարճ ժամկետում աշխատանքները ավարտելու հնարվորության պայմանով: Աշխատանքների նախապատրաստական գործողություների համար անհրաժեշտ է նախատեսել երեք շաբաթյա ժամկետ, քանի որ այդ փուլում անհրաժեշտ է նախորդ աշախատանքի վայրում կամ բազայում գործիքները և մեխանիզմները նախապատրաստել տեղափոխման համար, կնքել գործիքների և մեխանիզմների օգտագործման, աշխատանքային և նյութերի մատակարարման հետ կապված համապատասխան պայմանագրեր: Պետք է հաշվի առնել նաև, որ աշխատանքի արժեքը, բացի հաշվարկային տոկոսներից, կազմված է երկու հիմնական բաժիններից՝ օգտագործվող նյութերի արժեք և աշխատավարձ: Աշխատավարձը հաշվարկվում է միջին աշխատանքի մարդ/օր հարաբերակցությամբ, այսինքն աշխատանքի արժանահավատ արժեքը և ժամանակը որոշելու համար հիմք պետք է հանդիսանան մարդ/օր հարաբերակցությամբ իրականացված հաշվարկները: Հաշվի առնելով նշվածը առաջարկում ենք նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<2) 21-րդ կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունում «մատակարարման» բառից հետո լրացնել «և աշխատանքների սկսման» բառերը,>> 5. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով առանց հիմնավորման առաջարկվում է աշխատանքների կամ ծառայությունների գնման դեպքում հայտում գին չսահմանել, եթե ընթացակարգը կազմակերպելու կամ դրան նախորդող տարվա ընթացքում դրանց ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրով (գործարքով) սահմանված է մեկ միավորի գինը: Կարող ենք ենթադրել, որ տարվա կտրվածքով գերակշռող աշխատանքների կամ ծառայությունների գնման դեպքում հայտերում գին չի սահմանվելու, քանի որ քիչ հավանական է աշխատանքների կամ ծառայությունների ճշգրիտ կրկնությունը: Ապա ստացվում է, որ տարվա գնումների ընթացքում մեծ կշիռ ունեցող նշված պայմանների դեպքում բյուջեի կազմման, պլանավորման, գնման կողմնորոշիչ և ելակետաին գին չի ներկայացվելու, որի արդյունքում կառաջանան այնպիսի խնդիրներ, որոնց մասին ներկայացված է սույն առաջարկության 1-ին կետում: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 3-րդ ենթակետը: 6. Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսվում է որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 23-30-րդ կետերով նախատեսված աշախատանքների և ծառայություների գնումները այլևս իրականացնել ոչ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով: Այստեղ նույնպես ներկայացված չէ որևիցե ուսումնասիրության և վերլուծության վերաբերյալ տեղեկատվություն, որից պարզ կդառնա, թե ինչո՞ւ նշված ցուցակից հանվում են թվով յոթ աշախատանքներ և ծառայություններ, իսկ քսաներկուսի համար դեռևս պետք է կիրառվեն սահմանափակումներ: Հետևաբար առաջարկում ենք <հիմնավորում> բաժնում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն, որից պարզ կդառնա ներկայացված հարցադրումների պատասխանները: 7. Նախագծի 1-ին կետի 5-րդ ենթակետով ըստ էության առաջարկվում է 33-րդ կետի 4-րդ ենթակետի << համաձայնագիր>> բառից հետո ավելացնել << բ. գնման ընթացակարգը կազմակերպվել է չափաբաժիններով և ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը ներառում է մեկից ավել չափաբաժիններ, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով այդ չափաբաժնի համար սահմանված ընդհանուր գնի նկատմամբ» բառերը: Սրանով մրցույթի մասնակիցների համար հնարավոր է ստեղծվեն ոչ հավասար պայմաններ, քանի որ մեկ ոչ շահութաբեր չափաբաժնին ներկայացնելով ավելի մրցունակ տվյալներ կարելի է հաղթել մրցույթում, իսկ աշխատանքները իրականցնելիս այդ նույն չափաբաժնով նախատեսված աշխատանքների համար մուծելով նախատեսվող տուգանքները՝ շահույթով ավարտել ընդհանուր աշախատանքները՝ մյուս չափաբաժինների հաշվին: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 5-րդ ենթակետը: 8.Նախագծի 1-ին կետի 13-րդ ենթակետով ըստ էության 61-րդ և 62-րդ կետերի 3-րդ ենթակետերի և 63-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջ հանդիսացող գնումների բազային միավորի հնգապատիկը չգերազանցելու պայմանը առանց իրականացված համապատասխան մոնիտորինգի, վերլուծության և հիմնավորման փոխվել է երկու անգամով և շինարարական աշխատանքների համար նախատեսվել է սահմանափակող բացառություն: Այսինքն բացի նրանից, որ չի հիմնավորվել <<հնգապատիկ>>-ի չափը հենց <<տասնապատիկով>>, այլ ոչ ավել կամ պակաս չափով փոխարինելու անհրաժեշտությունը, չի հիմնավորվել նաև շինարարական կազմակերպությունների համար ներկայացվող պայմանների բարդեցման անհրաժեշտությունը, ակնհայտ է որ դրանով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վրա դրական ազդեցություն չի կարող ունենալ: Պետք է հաշվի առնել, որ նախկինում շատ կազմակերպություններ հայտնի պատճառներով չեն մասնակցել կամ հաղթել պետական մրցույթներում: Նշված առաջարկությունը շինարարության առումով հակասում է նաև Նախագծի <հիմնավորում> բաժնում ներկայացված ակնկալվող արդյունքին, որով նախատեսվում է սկսնակ և փոքր բիզնեսի համար գնումների ընթացակարգերին մասնակցելու հնարավորությունների ավելացում: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 13-րդ ենթակետը: 9.Նախագծի 1-ին կետի 15-րդ ենթակետի <<ա>> պարբերությամբ ներկայացված առաջարկությունը նույնպես հիմնավորված չէ, քանի որ <<աշխատակիցների քանակը>> կարող է համարվել արդյունավետ տեղեկատվություն, եթե ներկայացվում է կոնկրետ որակավորում ունեցող աշխատակիցներից քանիսը որ գործողությունն են իրականացնելու, իսկ այդպիսի տեղեկատվություն ներկայացնելու համար մրցույթի մասնակցից պահանջվելու է ավելորդ ռեսուրսների տրամադրում կամ ներկայացվելու է պատահական թիվ: Մրցույթի առաջին փուլի համար նախատեսված այս և նմանատիպ այլ դրույթները նույնպես հակասում են Նախագծի <հիմնավորում> բաժնում ներկայացված ակնկալվող արդյունքին, որով նախատեսվում է գնման գործընթացների կազմակերպման գրավչության և մրցակցության աստիճանի բարձրացում: Նախագծի 1-ին կետի 15-րդ ենթակետի <<գ>> պարբերության պահանջ հանդիսացող գնումների բազային միավորի հնգապատիկը չգերազանցելու պայմանը առանց իրականացված համապատասխան մոնիտորինգի, վերլուծության և հիմնավորման փոխվել է երկու անգամով և շինարարական աշխատանքների համար նախատեսվել է սահմանափակող բացառություն: Այս խնդրի մասին մեկնաբանությունը ներկայացված է սույն առաջարկության 4-րդ կետում: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 15-րդ ենթակետի <<ա>> և <<գ>> պարբերությունները և վերանայել այն պահանջները, որոնք ձևական բնույթ են կրում մրցույթի առաջին փուլի համար: | Ընդունվել է մասամբ: | 1. Թվարկված նորմերով սահմանված պայմանները ապահովված են: 2. 3. Նախագծով սահմանվող կարգավորումներն ուղղված են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն: Միաժամանակ ձեռնարկվում են միջոցներ, այդ թվում միջազգային գործընկերների աջակցությամբ գների որոշման նոր մեթոդաբանության մշակման ուղղությամբ: 4. Սահմանված է նույն կարգավորումը, ինչը որ առաջարկվում է: 5.Նախ պետք է հաշվի առնել, որ սահմանված կարգավորումը վերաբերում է առանց ֆինանսական միջոցներ ունենալու հանգամանքի կազմակերպվող գնման ընթացակարգերին: Միաժամանակ, հակառակը, գտնում ենք, որ նման կարգավորում չնախատեսելու դեպքում առավել կմեծանան կոռուպցիոն ռիսկերը: 6. Կետը հանվել է նախագծից: 7. ՀՀ կառավարության 04/05/17թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն հայտերի գնահատումը և հաղթողի որոշումն իրականացվում է ըստ առանձին չափաբաժինների: Այսինքն` եթե գնման ընթացակարգերը կազմակերպվեն առանձին չափաբաժիններով, ապա յուրքանչյուր ընթացակարգի արդյունքում պետք է կնքվի առանձին պայմանագիր: 8. 9. Չի ընդունվել: Շեմի բարձրացման հանգամանքը պայմանավորված է գնման ընթացակարգերին սկսնակ և փոքր ու միջին բիզնեսի մասնակցելու հնարավորությունների ընդլայնմամբ: Ինչ վերաբերում է շինարարական կազմակերպությունների նկատմամբ որակավորման չափանիշներ սահմանելուն, ապա այդ հանգամանքն ուղղված է հնարավոր կոռուպպցիոն, ինչպես նաև աշխատանքների կատարման պայմանագրերը չվտանգելու ռիկսերը նվազեցնելուն: Միաժամանակ նախագծից հանվել է 15-րդ ենթակետի ա) պարբերությունը: |