Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «կամ համայնքային» բառերը:

 Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասում  «(աշխատակազմի ղեկավարը)» բառերից հետո լրացնել  «կամ աշխատակազմի քարտուղարը» բառերը։

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, իսկ համայնքային ծառայության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից» բառերը:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) Վերնագրում «Հաստիքների առավելագույն քանակը» բառերից առաջ լրացնել «Պետական իշխանության մարմիններում» բառերը.

2) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պետական ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

 Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում  «աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո լրացնել  «(աշխատակազմի քարտուղարը)» բառերը։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    24.10.2018 - 09.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9445

Տպել