Գույք հետ վերցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ---------------- 2018 թվականի N -Ն
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թատերական 4 հասցեում գտնվող` 144.18 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2008 թվականի հունիսի 18-ին կնքված N 13/008 անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների դադարեցման ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «, Վանաձոր քաղաքի Թատերական 4 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բացվածքից 150 քառ. մետր» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
23.10.2018 - 08.11.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 8747
Տպել