Լրամշակման փուլում է
<<Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին>> Համաձայնագրի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Տեղեկատվական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը հանդիսանում են յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր գործոն:
Երկու երկրների միջև կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման ոլորտներում երկկողմ հարաբերությունները սերտացնելու և փոխադարձ շահավետ համագործակցություն ձեռքբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև նախատեսվում է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին Համաձայնագիր:
Սույն Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև հաստատել միջկառավարական համագործակցություն և հարաբերություններ՝ նպատակ ունենալով միավորել երկու երկրների ջանքերը տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտում՝ տնտեսության թվայնացման, տվյալների կառավարման, կիբեռ անվտանգության և ընդհանուր ենթակառուցվածքային առաջընթացների համար:
Համաձայնագրի դրույթներից բխում է նաև երկու պետությունների միջև հանրային-մասնավոր համագործակցության խթանում՝ մասնավորապես համատեղ տեխնոլոգիական հմտությունների զարգացման նախագծերի մշակում և իրականացում, համատեղ ձեռնարկությունների, հետազոտական և զարգացման լաբարատորիաների ստեղծում, երկու երկրներում գլոբալ մարտահրավերների և կարիքների վրա հիմնված տեխնոլոգիական առաջընթացի հզորացման համար փորձի փոխանակման նպատակով համագործակցություն:
Համագործակցության ոլորտները կլինեն լայնածավալ և կներառեն այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման խթանում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով վրա:
Վերոնշյալ Համաձայնագիրը նաև հնարավորություն կտա զարգացնել փոխադարձ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև, ինչպես նաև գործարար կապեր ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ:
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին Համաձայնագրի ստորագրումը գտնում ենք նպատակահարմար:
-
Քննարկվել է
19.10.2018 - 04.11.2018
-
Տեսակ
Համաձայնագիր
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8230
Տպել