Հիշել նախագիծը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • Քննարկվել է

    18.10.2018 - 02.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9220

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Գրիգորյան

02.11.2018

Բժշկական սխալը չի հանդիսանում բուժաշխատողի կողմից պարտականությունների անփույթ և/կամ անբարեխիղճ կատարելը կամ չկատարելը: Բժշկական սխալի բնորոշման բացատրությունը՝ բժշկի բարեխիղճ մոլորությունն է, երբ օբյեկտիվ պատճառներից ելնելով բժշկի կողմից ընտրած բուժման տակտիկան ձախողվում է: Հարկ է սահմանել ՙՙբժշկական սխալ՚՚ և ՙՙբժշկական անփութություն՚՚ եզրույթները, քանի որ իրավական տեսանկյունից ՙՙբժշկական սխալի՚՚ պատասխանատվությունը կարող է կրել թե բուժառուն՝ թաքցնելով բժշկից հիվանդության մասին տեղեկատվությունը և թե բուժկենտրոնի ղեկավարությունը՝ չունենալով պատշաճ աշխատելավոճ: Սակայն ՙՙբժշկական անփությության՚՚ պատասխանատվությունը կրում է հենց ինքը բժիշկը: Այս եզրույթների նույնականացումը ստեղծում է լուրջ իրավական խնդիրներ բժիշկի անմեղության կանխավարկածի պահպանման և բժշկի միտումնավոր գործողությունների և/կամ անգործության փաստի ապացուցման գործում:

Գևորգ Գրիգորյան

02.11.2018

Անիրատեսական է ուժը կորցրած ճանաչել, քանի որ իրականության մեջ գոյություն ունեն մասնագետներ, ովքեր կատարում են աշխատանք որևէ մասնագիտացված բաժանմունքում, սակայն ստացած կրթության արդյունքում չեն կարող ինքնուրույն իրականացնել բուժական միջամտություն: Որպես օրինակ կարելի է բերել ցանկացած վիրահատական բաժանմունք, որտեղ աշխատում են 10-ից ավելի բժիշկներ, սակայն վիրահատում են 2-3-ը: Փոխարենը ցանկալի է ամրապնդել վերապահումով հավաստագրերի ինստիտուտը, ինչը կծառայի որպես մոտիվացիոն գործոն բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման համար:

Susanna Hakobyan

25.10.2018

Առաջարկում եմ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում ներառված 3․3 հոդվածի 6-րդ մասում ավելացնել ևս մեկ կետ, որով կթույլատրվի բուժաշխատողին ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական իր պացիենտի կարգավիճակի մասին տեղեկացնել նրա զուգընկերներին, եթե պացիենտը հրաժարվում է անել այդ: Հիմնավորում ՝ լինում են իրավիճակներ, երբ պացիենտին իր կարգավիճակի մասին զուգընկերներին տեղեկացնելու և նրանց խորհրդատվության անհրաժեշտության վերաբերյալ պարզաբանմամբ տրամադրված խորհրդատվության միջոցով հնարավոր չի լինում հասնել նրա վարքագծի համապատասխան փոփոխությունների և նա շարունակում է հրաժարվել տեղեկացնել զուգընկերներին իր կարգավիճակի մասին, ինչն առաջացնում է նրանց ՄԻԱՎ-ի փոխանցման իրական վտանգ։ Առաջարկվող լրացումը նպատակ ունի նաև հանրային առողջապահության ոլորտի օրենսդրության մեջ ունենալ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների մասին միջազգային ղեկավարող սկզբունքներին» համահունչ կետ։

Տեսնել ավելին