ԵՐԵՎԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՅԱՆԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԿԵՆՏՐՈՆԻ և ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող առաջարկությունն ուղղված է պատերազմական, արտակարգ և չնախատեսված այլ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունն ապահովող տեխնիկական ենթակառուցվածքների ստեղծմանը: Արբանյակային ինտերնետ կապուղին դիտարկվում է որպես այլընտրանք՝ հարևան պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք մտնող՝ գոյություն ունեցող մալուխային կապի գծերին, որը նախատեսվում է օգտագործել մալուխային կապի գծերի հնարավոր խափանումների, վնասվածքների կամ արգելափակումների դեպքում, ինչն էլ հնարավորություն կտա շրջանցելու հարևան պետությունները և ինտերնետ կապ հաստատելու անմիջապես արտաքին աշխարհի հետ: 2016 թվականին նախատեսվում է իրականացնել տեղեկատվական անվտանգության տեխնիկական ենթակառուցվածքների շահագործման ապահովման համար տեխնիկական լուծումների մշակման գործընթաց, որոնց համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:
- Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը
- Հայաստանի Հանրապետությունն արտաքին աշխարհին կապող մալուխային կապի գծերի հնարավոր խափանումների, վնասվածքների և արգելափակումների պարագայում պետական գերատեսչությունների ինտերնետ կապն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել համապատասխան տեխնիկական ենթակառուցվածք՝ այլընտրանքային արբանյակային ինտերնետ կապուղու համար:
Արբանյակային ինտերնետ կապուղու փորձարկումը հաջողությամբ իրականացվել է «Շանթ-2015» համապետական ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում և արժանացել բարձր գնահատականի:
- Հանրապետության հեռուստառադիոհաղորդիչ ցանցում կարևոր դեր և ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Երևանի հաղորդիչ կենտրոնի՝ շարքից դուրս գալու դեպքում՝ վերջինիս ֆունկցիոնալությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել շարժական կայան, որի միջոցով ցանկացած պահի հնարավոր կլինի իրականացնել հեռարձակումը՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ Արարատյան դաշտավայրի բնակավայրերում՝ ընդգրկելով ՀՀ բնակչության շուրջ 55 տոկոսը: Շարժական կայանը համալրված կլինի ազդանշանների ընդունման, թվայնացման, փաթեթների ձևավորման, եթերային, արբանյակային և ինտերնետ հեռարձակման համապատասխան սարքավորումներով: Շարժական կայանում պետք է նախատեսվեն նաև 15-20 մետր բարձրությամբ արագ տեղակայման կայմ, անխափան և ավտոնոմ էլեկտրասնուցման համակարգեր: Շարժական կայանը պետք է ունենա հրատապ ռեպորտաժ պատրաստելու և հաղորդելու հնարավորություն:
- Մարզային որևէ կայանի՝ շարքից դուրս գալու դեպքում՝ տվյալ հեռուստակայանի ընդգրկման գոտում հեռարձակումն ապահովելու համար առաջարկվում է ստեղծել շարժական հաղորդիչ կայան, որը համալրված կլինի արբանյակից ազդանշանի ընդունման և հեռարձակման համար նախատեսված սարքավորումներով, ինչպես նաև ավտոնոմ էլեկտրասնուցման համակարգով և արագ տեղակայման կայմով: Անհրաժեշտության դեպքում շարժական կայանը պետք է տեղադրվի խնդրո առարկա տարածքի որևէ ապահով գերիշխող բարձունքում և իրականացնի հեռարձակումը: Նկատի ունենալով մարզային կայանների մեծ թիվը (շուրջ 200)՝ առաջարկվում է կոմպլեկտավորել երկու նմանատիպ շարժական կայան:
Առաջարկվող տեխնիկական ենթակառուցվածքների ստեղծումը թույլ կտա պատրաստ լինել պատերազմական, արտակարգ և չնախատեսված իրավիճակներում բնակչությանն անխափան տեղեկատվություն հաղորդելուն:
-
Քննարկվել է
15.03.2017 - 07.04.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8419
Տպել