ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 85-Ն ՆՈՐՄԱՏԻՎ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 85-Ն ՆՈՐՄԱՏԻՎ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 17-ի N 168-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին N 85-Ն նորմատիվ հրամանի Հավելված N 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 մասով.
3.1 օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացված լինելու դեպքում տրվող քաղվածքը, ի լրումն սույն հրամանի N 4-13 Հավելվածներում թվարկված տեղեկությունների, բովանդակում է ռեդոմիցիլացման մասին հետևյալ տեղեկությունները.
օտարերկրյա պետությունում գրանցման համարը
օտարերկրյա պետությունում գրանցման ամսաթիվը
օտարերկրյա պետության գրանցումից դուրս գալու ամսաթիվը
oտարերկրյա իրավաբանական անձի և այդ անձի կողմից իրականացվող գործունեության տեսակների դասակարգման, կոդավորման մասին տվյալներ՝ առկայության դեպքում,
oտարերկրյա իրավաբանական անձի հարկ վճարողի և սոցիալական վճարների պարտավորվածությամբ ծանրաբեռնվածության վերաբերյալ տվյալներ՝ առկայության դեպքում:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
-
Քննարկվել է
28.09.2018 - 13.10.2018
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Արդարադատություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7104
Տպել