«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1178-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1178-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1178-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտակարգ իրավիճակների կամ ռազմական դրության ժամանակ մշակութային արժեքների տարահանումը իրականացնել մշակույթի նախարարի կողմից հաստատված կարգի համաձայն, այսինքն մշակութային արժեքներն տարահանման ժամանակ տեղաբաշխել ջերմախոնավային ռեժիմով ապահովված անվտանգ տարածքներում: Ինչպես նաև տարահանման մարմիններում կատարել փոփոխություններ, հստակեցնելով այն օղակները, որոնք իրականում չեն աշխատում: Անհրաժեշտ է սահմանել նաև կազմակերպություններում առկա տարահանման պլան-ուրվագծերի կազմման մեթոդիկան և անհրաժեշտ պայմանական նշանները՝ որը պետք է հաստատվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից : |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի Հանրապետությունում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում առաջանում է նշված մշակութային արժեքները տարահանելու խնդիր, որը օբյեկտիվ լուծում տալու համար անհրաժեշտ է մշակութային արժեքները տարահանելու ժամանակ տեղյակ պահել մշակույթի նախարարությանը և դրանց պահպանությունը իրականացնել մշակույթի նախարարի կողմից սահմանված հատուկ ջերմախոնավային ռեժիմով տարածքներում: Տարահանման մարմիններում առկա են աշխատակազմեր, որոնք իրական պայմաններում չեն աշխատել և իմաստ չկա ավելորդ օղակ ունենալը: Մինչ այժմ սահմանված չէ կազմակերպություններում պարտադիր պայման հանդիսացող տարահանման պլան-ուրվագծերի կազմման մեթոդիկան և անհրաժեշտ պայմանական նշանները: Մեթոդիկան և անհրաժեշտ պայմանական նշանները անհրաժեշտ է, որ սահմանվի արտակարգ իրավիճակների նախարարի՝ ոլորտի լիազոր մարմնի ղեկավարի կողմից : |
3. |
Բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Նախագծի ընդունումը կայանում է Հայաստանի Հանրապետության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի դրույթների կատարումն ավելի օբյեկտիվ և մշակութային ժառանգության պահպանության գործընթացն թափանցիկ իրականացնելու, ինչպես նաև տարահանման պլան-ուրվագծերի կազմման մեթոդիկան ունենալու նպատակով: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է մշակույթի նախարարության կողմից արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունումը կնպաստի, որ արտակարգ իրավիճակների կամ ռազմական դրության ժամանակ մշակութային արժեքների տարահանման դեպքում որոշում ընդունող պաշտոնատար անձը տեղեկացնի նաև մշակույթի նախարարությանը ու մշակութային արժեքների տեղաբաշխումն իրականացնել ջերմախոնավային ռեժիմով ապահովված անվտանգ տարածքներում: Ինչպես նաև կսահմանի տարահանման պլան-ուրվագծերի կազմման մեթոդիկան և պայմանական նշանները: |
ՏԵՂԵԿԱՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1178-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1178-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1178-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելը բխում է այն հանգամանքից, որ կարգավորվելու է հարցերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշմամբ: |
ՏԵՂԵԿԱՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1178-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1178-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասով փոփոխություններ չի առաջացնում: |
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ
-
Քննարկվել է
29.08.2018 - 13.09.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 8640
Տպել