Հիշել նախագիծը
««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 17.09.2018 12:02:21 | «Հոդված 42. Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծագործության օգտագործման առանձնահատկությունները 1. Սույն հոդվածի իմաստով հաշմանդամություն ունեցող անձ է համարվում մարդը, որը՝ 1) կույր է, 2) ունի տեսողության խնդիր և (կամ) ճանաչողական և (կամ) ընթերցելու դժվարություն, 3) այլ առողջական խնդիրների պատճառով ի վիճիակի չէ պահել կամ վարպետորեն վարվել գրքի հետ կամ կենտրոնանալ, շարժել աչքերն այնչափ, որքան որ սովորաբար անհրաժեշտ է ընթերցելու համար, անկախ ցանկացած այլ առողջական խնդիր ունենալու ունենալու։ 2. Առանց հեղինակի (իրավատեր) համաձայնության թույլատրվում է փոխել ստեղծագործության ձևաչափը՝ տպագիր տեղեկատվությունը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնելու նպատակով, այդ մատչելի ձևաչափը կամ դրա օրինակները հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել ցանկացած միջոցներով, պայմանով, որ` 1) ստեղծագործությունը կամ դրա օրինակն օրինական ճանապարհով մատչելի է սույն մասով նախատեսված գործունեությունը նախաձեռնող անձին կամ կազմակերպությանը, 2) պահպանվել է ստեղծագործության ամբողջականությունը, բացառությամբ այն փոփոխություններից, որոնք անհրաժեշտ են ստեղծագործությունը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնելու համար, 3) գործունեությունն իրականացվում է առանց շահույթ ստանալու նպատակ հետապնդելու։ 3. Հաշմանդամություն ունեցող անձն, ում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվել է ստեղծագործությունը, առանց հեղինակի (իրավատեր) թույլտվության կարող է այն վերարտադրել անձնական, ոչ առևտրային օգտագործման նպատակով։ 4. Հաշմանդամություն ունեցող անձը և սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը կամ կազմակերպությունը, առանց հեղինակի (իրավատեր) համաձայնության և առանց շահույթ ստանալու նպատակ հետապնդելու, այլ երկրներում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնելու նպատակով, իրավունք ունի արտահանել կամ ներմուծել ստեղծագործության մատչելի ձևաչափով օրինակները։»։ Հաշվի առնելով Մարաքեշի պայմանագիրը՝ դյուրացնելու տպագիր աշխատանքների մատչելիությունը այն անձանց համար, ովքեր կույր են, տեսողության խնդիրներ կամ այլ տպագրական հաշմանդամություն ունեն (հոդված 3), առաջարկում ենք առաջին մասով սույն հոդվածի իմաստով սահմանել «հաշմանդամություն ունեցող անձ» եզրը։ Մարաքեշի պայմանագրի համաձայն՝ օրենքը պետք է հաշվի առնի նաև այն անձանց իրավունքները, որոնք ֆիզիկական կամ այլ առողջական խնդիրներով պայմանավորված ունեն մատչելի ձևաչափով նյութերի կարիք։ Բացի այդ, առաջարկում են փոփոխել հաշմանդամությանը վերաբերող եզրույթները՝ դրանք համապատասխանեցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայից ենթադրվող բառապաշարին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Առաջարկում ենք «հասանելի» բառը փոխարինել «մատչելի» բառով։ «Հասանելին» այսինքն՝ available-ը, օրինակ` կարող է նշանակել գրքի առկայություն, տարբեր բնակավայրերում ապրող մարդկանց համար հասանելի և այլն։ Սակայն գիրքը կարող է հասանելի լինել, բայց ոչ մատչելի։ «Հասանելին» չի ենթադրում մատչելիություն՝ accessibility։ Մատչելիությունը առկա ծառայության հարմար և հեշտ կիրառելի լինելն է, օգտվելու հնարավորություն ընձեռելը։ Այսինքն՝ մատչելիությունն իր մեջ ներառում է հասանելիությանը բնորոշ հատկանիշները։ | Ընդունվել է | Նախագծով նախատեսված համապատասխան հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ. |