Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եվ օգտագործման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի №1595-ն եվ 2010 թվականի մարտի 4-ի n 198-ն որոշումների մեջ փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին»

Արդի ժամանակաշրջանի առանձնահատկություն­ներից մեկն այն է, որ գործավարությունում թղթե կրիչով փաստաթղթերին փոխարինելու են գալիս էլեկտրոնային փաստաթղթերը։ ՀՀ կառավարության որոշման ընդունումը կապահովի կանոնակարգել ՀՀ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպումը, դրանց հաշվառումը և պահպանումը, էլեկտրոնային փաստաթղթերի արխիվի ստեղծումը, որն իր մեջ ներառում է այդ փաստաթղթերի ստեղծումից մինչև դրանց օգտագործումը՝ հաշվառման, նկարագրման և տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման միջոցով:

Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշման մեջ ևս կանոնակարգված չէ հիշյալ գործընթացների մեծ մասը։

Միջազգային փորձի հիման վրա առաջարկվում է լրացումներ կատարել նշված որոշման մեջ, մասնավորապես, կանոնակարգել պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության կազմակեր­պումը, դրանց հաշվառումը և պահպանության ապահովումը։

Ելնելով վերոհիշյալից, առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 198-Ն որոշման մեջ, առավել կանոնակարգելու ՀՀ կառավարության աշխատակազմի թղթային և էլեկ­տրոնային փաստաթղթերի արխիվացման և պահպան ման գործընթացները։

  • Քննարկվել է

    13.03.2017 - 28.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9427

Տպել