«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 3. |
Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը |
- Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է` Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի,Կառավարության, Սահմանադրական դատարանի, դատարանների, դատախազության մարմինների, Մարդուիրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար պետական մարմինների, անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, մարզպետարանների և համայնքապետարանների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի) շենքերի վրա:
- Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (դեսպանատների, ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների) և Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա` միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին և ընդունող պետությունների սովորույթներին համապատասխան:
- Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետության մարզական պաշտոնական առաջնությունների բացման և իջեցվում է փակման արարողությունների ժամանակ:
- Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես տեղադրվում է՝
պաշտոնական, աշխատանքային և հանդիսավոր արարողությունների համար նախատեսված` Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, դատարանների դատական նիստերի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի դահլիճներում:
- Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրվում է`
Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և Ազգային ժողովի այլ մարմինների, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական կառավարման համակարգի մարմինների, պետական այլ մարմինների ղեկավարների, դատավորների և դատախազների, մարզպետների և համայնքների ղեկավարների, օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (դեսպանատների, ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների) ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում:
- Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա:
- Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է ամրացվել՝
Հանրապետության նախագահի փոխադրամիջոցների վրա, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների, դիվանագիտական և մշտական ներկայացուցչությունների ղեկավարների փոխադրամիջոցների վրա` ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:
- ՀայաստանիՀանրապետության սահմանադրական պաշտոններում նշանակվող անձանց կամ օրենքով սահմանված այլ անձանց երդման արարողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:
- Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշի և դրա պատկերի գործածման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
28.08.2018 - 12.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 8173
Տպել