Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 3-րդ հոդվածը 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում՝ դատախազներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված  գործառույթների իրականացմանն աջակցող ստորաբաժանում:»

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1)  3-րդ և 4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 «3. Դատախազի օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային պաշտոններ զբաղեցնող անձնաց, հանրային ծառայողների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:

  1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից դատախազի օրինական պահանջները չկատարելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանցդեպքում՝ գլխավոր դատախազը, իսկ մյուս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների դեպքում՝ վերադաս դատախազը տվյալ հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ տվյալ հանրային ծառայողի անմիջական ղեկավարին: Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ողջամիտ ժամկետում ենթակա է պարտադիր քննության հանրային պաշտոն զբաղեցնող անձի,  հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Միջնորդության քննարկման արդյունքների մասին համապատասխան իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը տեղեկացնում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմած դատախազին: »:

 

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում՝

  • 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8. Իրականացնում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորություններ.»:

  • ուժը կորցրած ճանչել 9-րդ կետը.
  • 10-րդ կետից հանել «դատախազության աշխատակազմում դատախազական ծառայողների,» բառերը.

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «և դատախազներից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից, գլխավոր քարտուղարից և գլխավոր քարտուղարի տեղակալից» բառերը:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «5) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին իր կողմից նշանակված քաղաքացիական ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում և 2-րդ մասի 4-րդ կետում, 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 77-րդ հոդվածի 6-րդ մասում «աշխատակազմի ղեկավար» բառերը և համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գլխավոր քարտուղար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի՝

1)  3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերը.

2)  3-րդ կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական» բառով:հանել:

Հոդված 8. Օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «պետական պահպանության, » բառերով:

Հոդված 9. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Գլխավոր դատախազը սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու հիմքով տույժ նշանակում է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած եզրակացության հիման վրա՝ եզրակացությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում»:

Հոդված 10. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «բարձրաստիճան պաշտոնատար անձ համարվող» բառերը, իսկ նույն մասի 1-ին նախադասության մեջ «դատախազին» բառը փոխարինել «դատախազի նկատմամբ» բառերով:

 

Հոդված 11.  Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

Հոդված 12. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով:

 

          Հոդված 10.  Օրենքի 13-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

 

ԳԼՈՒԽ 13

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 75.

Քաղաքացիական ծառայությունը

 

  1. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ:
  2. Դատախազության գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 76.

Քաղաքացիական ծառայությունը կարգավորող իրավական

     ակտերը

  1. Դատախազությունում քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

          Հոդված 11. Օրենքի 77-րդ հոդվածի՝

1/ 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

« 1. Դատախազության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Դատախազության ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատախազություն:

2/ 6-րդ մասում «աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարը» բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.08.2018 - 12.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8255

Տպել