Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հատուկ» բառը:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը շարադել հետևյալ խմբագրությամբ
«5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը»:
Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 14-րդ մասերում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 72-րդ հոդվածում՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով` զինծառայողներ են համարվում պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք:»
- 2-րդ մասի 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերը:
- 2-դ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«պաշտպանության նախարարությունում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ պաշտպանության նախարարության, քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների, 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները, ինչպես նաև պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ, 67-69-րդ հոդվածների դրույթները.
- 2-րդ մասի 5-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
28.08.2018 - 12.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 7701
Տպել